Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Շտեմարանը պարունակում է աշխատանք փնտրողների դիմումներ և ռեզյումեներ, ինչպես նաև Հայաստանում գործող գործատուների կողմից տեղադրած թափուր աշխատատեղերի հայտարարություններ:

 

Աշխատանք փնտրողների և գործատուների շտեմարանն ստեղծվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ և կատարելագործվել՝ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:


Շտեմարանը կօգնի Հայաստանում աշխատելու ցանկություն ունեցող հայ միգրանտների, հայկական սփյուռքի ներկայացուցիչների և վերադարձողների ռեզյումեները համադրել Հայաստանի աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերի հետ: Սա, մասնավորապես, վերաբերում է այն ոլորտներին, որտեղ առկա է աշխատուժի պակաս:

 

Հայաստանում առավել պահանջարկված մասնագիտություններ:

 

Աշխատանք փնտրողները, անկախ բնակության վայրից (այդ թվում` միգրանտներ) գրանցվելով վեբ-կայքում, հնարավորություն կունենան ստանալ տեղեկություններ Հայաստանում գործող գործատուների, նրանց մոտ առկա  և սպասվող թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

Հարգելի’ աշխատանք փնտրողներ, Ձեզանից կպահանջվի ընդամենը մի քանի րոպե, գրանցվե’ք վեբկայքում, որտեղ Ձեզ կտրվի հնարավորություն.

 

  • տեղադրել կամ անմիջապես ստեղծել Ձեր անձնական թերթիկը (ռեզյումե/CV),
  • կատարել փոփոխություններ արդեն տեղադրած անձնական թերթիկում,
  • դիմել Ձեր մասնագիտությանը և հմտություններին համապատասխան թափուր աշխատատեղերի համար,
  • ընդգրկվել զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող ծրագրերում լինկ:

Գործատուները.

Հայաստանի տարածքում գործող գործատուները գրանցվելով վեբ-կայքում կխնայեն իրենց ժամանակը և հեշտությամբ կգտնեն իրենց պահանջներին համապատասխան մասնագետներ:  

Հարգելի’ գործատու, Ձեզանից կպահանջվի   ընդամենը մի քանի րոպե, գրանցվե’ք վեբկայքում, որտեղ Ձեզ կտրվի հնարավորություն.

  • տեղադրել Ձեր աշխատանքային հայտարարությունը,
  • կատարել փոփոխություններ արդեն տեղադրված աշխատանքային հայտարարություններում,
  • ընտրություն կատարել  գրանցված աշխատանք փնտրողների բազայից,
  • օգտվել զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող ծրագրերից լինկ:

 Մատուցվող ծառայությունն անվճար է բոլորի համար:

ԳՐԱՆՑՎԵԼ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԱՏՈՒ
ԳՐԱՆՑՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ