ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը կազմակերպում է հեռավար ուսուցմամբ էլեկտրոնային դասընթացը՝ «Ինչպես փնտրել աշխատանք» թեմայով:
Դասընթացը կազմակերպվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ /GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասումե ծրագրի շրջանակում և իրականացվում «Հեռավար ուսուցման ազգային ցանց» ՀԿ-ի հետ:
Դասընթացը մշակվել և ներդրվել է «Ինստիտուցիոնալ կառուցում և մարդկային ռեսուրսների զարգացում հեռավար ուսուցման (e-Learning) ոլորտում» ծրագրի շրջանակներում ԳՄՀԸ /GIZ կազմակերպության հետ համագործակցության արդյունքում:
Դասընթացի նպատակն է աջակցել աշխատանք փնտրողներին ձեռք բերել աշխատանք փնտրելու հմտություններ, որոնք կօգնեն իրենց նախասիրություններին և հմտություններին համապատասխան աշխատանք գտնելու հարցում:
Աշխատանք որոնելը բարդ, ժամանակատար և դժվարին աշխատանք է` անկախ անձի հմտություններից, աշխատանքային փորձից: Դասընթացը կօգնի աշխատանք փնտրողներին հաղթահարել աշխատանքի որոնման ճանապարհին հանդիպող դժվարությունները և խոչընդոտները:
Դասընթացը բաղկացած է 5 հիմնական բաժիններից.
1. Ինքնաճանաչում
2. Աշխատանքի որոնում
3. Ինչպես դիմել գործատուին
4. Հարցազրույց
5. Աշխատանքի առաջարկ և ամփոփում
Էլ. դասընթացի հղումը՝ ստորև.