Ծրագրի նպատակն է՝ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկին` իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելուն, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալուն և հարմար աշխատանքի տեղավորվելուն աջակցումը ու կայուն զբաղվածության ապահովումը:
Գործազուրկը կարող է մասնակցել ծրագրին մեկ անգամ` մասնագիտական կրթություն և որակավորում ստանալուց հետո առավելագույնը 5 տարվա ընթացքում:
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին և օրենքով չարգելված այլ աղբյուրներից` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ծրագրի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում վճարվում է.
Ծրագիրն իրականացվում է տարածքային կենտրոնի կողմից վարվող համապատասխան բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի կողմից, որի արդյունքում` գործատուի, գործազուրկի և գործազուրկին հաշվառած տարածքային կենտրոնի միջև կնքվում է ծրագրի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր:
Ծրագրի առավելագույն տևողությունը 3 ամիս է: