Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Միանվագ փոխհատուցում գործատուին

Ծրագրի նպատակն Է՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռնման միջոցով կայուն զբաղվածության ապահովումը, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման աջակցության միջոցով` հաշմանդամություն ունեցող անձանց կայուն զբաղվածության ապահովումը:

Ծրագրում ներառված են հետևյալ երկու ենթածրագրերը, որոնք աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար կարող են իրականացվել ինչպես համատեղ, այնպես էլ առանձին`

 

1. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին:

2. Հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին:

 

Ենթածրագիր 1

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին

Աշխատաշուկայում անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ենթածրագիր 1-ում՝ ենթածրագիր 1-ի ավարտից առնվազն երեք տարի հետո:

Անմրցունակ անձին տրվում է ենթածրագիր 1-ում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե`

  1. նա հաշմանդամություն ունեցող անձ է,
  2. նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ,
  3. նրա ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս,
  4. նա ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ:

Վերը նշված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացած անձին:

 

Հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց համար այս ծրագիրն  իրականացվում է` հաշվի առնելով նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓԳ) տարածքային մարմինների կամ ԲՍՓԳ-ի վերափորձաքննության բաժնի կողմից կազմված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:

 

Անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում՝ 50.0 հազ. դրամից մինչև 200.0 հազ. դրամի չափով, որի հաշվարկման բանաձևին կարող եք ծանոթանալ 17.04.2014թ. 534-N որոշմամբ



Ենթածրագիր 2

Աշխատաշուկայում անմրցունակ հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին

Այս ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր անձի համար գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման նպատակով փոխհատուցվում են աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաների, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջների ապահովման համար անհրաժեշտ ծախսերը:

Անմրցունակ անձն այս ծրագարում կարող է ընդգրկվել մեկ անգամ: 

Սույն ծրագրի փոխհատուցվող գումարը մեկ անձի համար չպետք է գերազանցի հինգ հարյուր հազար դրամը:


Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային  ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար և աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին ծրագրերի  շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարներըը ենթակա են վերադարձման`

 

1. գործատուի կողմից, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում,

2. ծրագրի շահառու հանդիսացող անձի կողմից, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատողի նախաձեռնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում,

3. գործատուի և ծրագրի շահառու հանդիսացող անձի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային պայմանագրի կողմերի համաձայնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում:

 

Ծրագրերի իրականացման և կազմակերպման կարգին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիմել զբաղվածության կենտրոններ: