Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

ԼՈՒՐԵՐ

16.02.2022

Հանդիպում «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Սույն թվականի փետրվարի 15-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Միասնական Սոցիալական Ծառայության պետի տեղակալ Թ. Թորոսյանի,  Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման  վարչության պետ Մ. Սևոյանի,  Զբաղվածության ծրագրերի համակարգման բաժնի պետ Ռ. Արշակյանի և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Երևան» մասնաճյուղի տնօրեն Հ. Դարբինյանի, «Զբաղվածության և տնտեսական կայունացում» ծրագրի համակարգող Ա. Տեր-Հովհաննիսյանի մասնակցությամբ: Վերջիններս ներկայացրել են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից Երևան քաղաքում իրականացվող ծրագրերը և նախորդ տարիների համագործակցության արդյունքները: 

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, շահառուների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու, շահառուներին ըստ կարիքների ուղղորդելու առնչությամբ, ինչպես նաև «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացման մասին։

Հանդիպման մասնակիցները քննարկել են համատեղ միջոցառումներ կազմակերպելու, ՄՍԾ տարածքային կենտրոնների աշխատակիցներին վերապատրաստելու հնարավորությունները, հետագա գործակցության ուղիները, ինչպես նաև համագործակցության հուշագրի կնքման հնարավորությունը: