08.02.2022
«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում իրկանացվող վերապատրաստումների վերաբերյալ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրը, որի հերթական մոդուլը «Ներկայացում և բանակցային հմտություններ» թեմայով դասընթացն է:
Դասընթացը նախատեսված է 18-ից 63 տարեկան աշխատանք փնտրող անձանց համար:
Դասընթացը կիրականացվի առցանց տարբերակով, ս.թ փետրվարի 10-ին, 11-ին, 17-ին, 18-ին, 28-ին և մարտի 1-ին, 2-ին, յուրաքանչյուր օր՝ 2 ժամ տևողությամբ:
Դիմելու վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 9-ն է:
Մասնակցելով դասընթացին՝ մասնակիցները հնարավորություն կստանան․
• Համառոտ տեղեկատվություն հաղորդակցման գործընթացի ու ձևերի, խոսքը լսելի դարձնելու տեխնիկաների, լսելու հմտությունների վերաբերյալ,
• Ծանոթանալ արդյունավետ ներկայացման հմտությունների և բանակցությունների վարման գործընթացի վերաբերյալ։
Հարցերի և/կամ գրանցվելու համար դիմել համապատասխան Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ.
Կենտրոն ևՆորք-Մարաշ ՏԿ
հեռ. +374 60652718, 60652719
Էրեբունի ևՆուբարաշեն ՏԿ
հեռ. +374 60652721, 60652722
Արաբկիր ևՔանաքեռ-Զեյթուն ՏԿ
հեռ. +374 60652724
Շենգավիթ ՏԿ
+374 60652743
Նոր-Նորք և Ավան ՏԿ
+374 60652739
Աջափնյակ ևԴավիաթաշեն ՏԿ. +374 60652731, 60652732, 60652730
Կամ՝ +374 060652703, 060 652704, 060 652705 հեռախոսահամարներով: