Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

ԼՈՒՐԵՐ

06.12.2021

Մեկնարկվել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման ծրագիրը

Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից ս.թ. նոյեմբեր ամսից իրականացվում են ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած հաշմանդամություն ձեռք բերած   զինծառայողներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման  ծրագիրը: Ծրագրի նպատակն է նշված անձանց աշխատանքի ընդունած գործատուին տրամադրել աջակցություն իր մոտ աշխատանքի տեղավորած յուրքանչյուր անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոխհատուցել աշխատատեղի հարմարեցման ծախսերը։

Ծրագրի շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուին տրամադրվում է՝  աջակցություն այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100000 դրամի չափով, իսկ  գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում` միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500000 դրամի չափով:

Աշխատատեղի հարմարեցման նպատակով տրամադրված գումարը  փոխհատուցվում է աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաների, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջների ապահովման համար: Ծրագրի տևողությունը մեկ տարի է: