Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

ԼՈՒՐԵՐ

16.11.2021

Հանդիպում-քննարկում «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրի շրջանակներում

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ  2020 թ. հուլիսից մեկնարկել է «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրը, որն իրականացվում է Sida-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ: Ս.թ. հոկտեմբերի 28-ին ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և  Միասնական սոցիալական ծառայության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: 

Ծրագրի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 12-13-ը  քաղաք Աղվերանում կազմակերպվել է հանդիպում-քննարկում՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, Հայաստանի պանրագործների միության, Լինքս Թեքնոլջիս կազմակերպության,  Հայ լեռնագնացների միության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄՍԾ զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում գործընկերների կողմից ներկայացվել է ծրագրի շրջանակներում իրականացված և իրականացվելիք միջոցառումները: