Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

ԼՈՒՐԵՐ

14.10.2021

Աշխատանքային խորհրդակցություն ՄՍԾ մարզային տարածքային կենտրոնների մասնագետների մասնակցությամբ՝ առցանց եղանակով

Ս.թ. հոկտեմբերի 5-ից 11-ը ընկած ժամանակահատվածում ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության կողմից  առցանց եղանակով կազմակերպվեց աշխատանքային խորհրդակցություն ՄՍԾ Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի. Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի տարածքային կենտրոնների տնօրենների, բաժնի պետերի և զբաղվածության ոլորտը համակարգող մասնագետների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր վարչության պետ՝ Մ.Սևոյանը, խորհրդակցությանը մասնակցում էին Զբաղվածության ծրագրերի համակարգաման բաժնի պետ Ռ. Արշակյանը, Գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետի պարտականությունները ժամանակավորպես կատարող Ա. Ենոքյանը, Աշխատանքային ներուժի զարգացման և մասնագիտական կողմնորոշման բաժնի պետ Ա. Կարապետյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Կ. Հասրաթյանը: Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հիմնական հարցերի շարքում էին Զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի իրականացման ընթացքի քննարկումը, աշխատաշուկայի վիճակագրական հաշվետվությունների ներկայացման կարգը,  թափուր աշխատատեղերի հավաքագրման և գործատուների հետ համագործակցության ուղիները և այլ հարցեր: Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից  քննարկվեցին ոչ միայն օրակարգային հարցեր, այլ նաև աշխատանքային ընթացիկ այլ խնդիրներ: