Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

ԼՈՒՐԵՐ

07.10.2021

Աշխատանքի տոնավաճառ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ

Միջոցառումը`   Աշխատանքի տոնավաճառ

Օրը`                   08-ը հոկտեմբերի, 2021թ.  

Վայրը`             ք. Երևան, Նալբանդյան փողոց 128 (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակ)

Սկիզբը`            ժամը 12.00-16.00

 

Ս/թ. հոկտեմբերի 8-ին, Երևանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ, կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ, ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ մասնավոր ոլորտի կազմակերպությունների մասնավորապես. բանկային, ապահովագրական, հաշվապահական, արտադրական և այլ ոլորտների մասնագետների պահանջարկ ունեցող առաջատար ընկերութունների     մասնակցությամբ: 

Շուրջ 50 գործատուներ հնարավորություն կունենան  ներկայացնել առկա թափուր աշխատատեղերը: Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն կունենան ծանոթանալ Երևան քաղաքի աշխատաշուկայի միտումներին, վերոնշյալ ոլորտներում գործող գործատուների պահանջարկին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական ծրագրերին, ինչպես նաև զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք  և աշխատող գտնելու հնարավորություններ:
Բացի այդ միջոցառման շրջանակներում նախատեսված են թեմատիկ պլանային քննարկումներ աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային իրավունքների և պարտականությունների կամավորության թեմաներով, վարպետության դասերի, ինքնակենսագրական գրելու և հարցազրույցի նախապատրաստվելու հմտությունների վերաբերյալ: 
 
Համառոտ տեղեկատվություն աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ

Հանրապետությունում  2021թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 90.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.9 %-ով
Երևան քաղաքում 2021թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 12.4 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ  նվազել է 2.0 %-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 60.9 %-ը կամ 7.5 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է  2.0 %-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի  71.9%-ը, կամ  5.4 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 16.6%-ը երիտասարդ է, 6.9 %-ը հաշմանդամություն ունեցող անձ:
Երևանի քաղաքում հատկապես մեծ է բարձր որակավորման՝ առողջապահության բնագավառի մասնագետների, համակարգչային մասնագետների, մանկավարժների, ճարտարապետների, ճարտարագետների և հարակից մասնագետների, միջին որակավորման՝ առևտրական-առևտրային ծառայությունների գործակալների,  արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների աշխատողների, նախնական մասնագիտական կրթությամբ՝ գանձապահների և հարակից զբաղմունքների աշխատողների, խանութների վաճառողների, ապրանքների ցուցադրողների, հանրային սննդի կազմակերպությունների, կանաչապատման կազմակերպությունների աշխատողների,  անհատական ծառայություններ մատուցող և հարակից զբաղմունքների աշխատողների, որակավորված բանվորների (սննդի, մանածագործական, շինարարական նյութերի արդյունաբերություն) և   ավտոմոտորանսպորտի վարորդների պահանջարկը: 
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջոցով աշխատանքի է տեղավորվել 1186 աշխատանք փնտրող, որոնցից 84-ը զբաղվածության պետական ծրագրերի միջոցով: