Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

ԼՈՒՐԵՐ

27.08.2021

Աշխատանքային հանդիպում «ՀՀ ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների ֆինանսական մեխանիզմի ներդրում միջին և փոքր քաղաքային և գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում

Ս/թ. օգոստոսի 27-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) կողմից ֆինանսավորվող ու «Խազեր» ՀԿ-ի կողմից իրականացվող «ՀՀ ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների /ներդրումների (INDC) ֆինանսական մեխանիզմի ներդրում միջին և փոքր քաղաքային և գյուղական համայնքներում» ծրագրի (ՓԴԾ նախագծի) համակարգող խորհրդի աշխատանքային հանդիպումը, որն անցկացվում էր նաև առցանց ZOOM հարթակով:

Աշխատանքային հանդիպմանը քննարկվել և ներկայացվել են «Խազեր» ՀԿ–ի կողմից իրականացվող ՄԱԶԾ/ՀԷՀ/ՓԴԾ ծրագրի (ՓԴԾ նախագծի) շրջանակում ՓԴԾ նախագծի ներքո Հայաստանի գյուղերում իրականացվող ներդրումային նախագծերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն, «Համահայաստանյան Կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ»-ի ստեղծման ու  «Բնական էկոնոմիկա» կլիմայական հիմնադրամների կորպորատիվ կայքէջի մշակման ընթացքը, ինչպես նաև «Հանրային-մասնավոր համագործակցության» ձևավորման հարցը Կոտայքի մարզային առևտրաարդյունաբերական պալատի օրինակի վրա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել ներդրումային նախագծերում ու ծրագրում սոցիալական բաղադրիչի ներառման խնդիրները։ 

Խորհրդի կազմում է նաև Միասնական սոցիալական ծառայության Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության Զբաղվածության ծրագրերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Արևիկ Ստեփանյանը: