Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

ԼՈՒՐԵՐ

27.08.2021

Կոլեգիալ խորհրդի հերթական նիստ

Ս/թ. օգոստոսի 27-ին տեղի ունեցավ «Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի կոլեգիալ խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր  ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության Զբաղվածության ծրագրերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Արևիկ Ստեփանյանը: Նիստի օրակարգում դրված էին քոլեջի 2021 թվականի ընդունելության հաշվետվության, քոլեջի 2021-2022 ուս. տարվա հաստիքացուցակի և տարիֆիկացիայի, քոլեջի 2021-2022 ուս. տարվա ուսումնական պլանների և ծրագրերի, քոլեջի 2021-2022 ուս. տարվա ուսանողներին ուսանողական նպաստի, կրթաթոշակի և ուսման վարձի զեղչի տրամադրման հարցերի քննարկումն ու այլ ընթացիկ հարցերը: 

Օրակարգի հարցերի շուրջ ընդունվեցին միաձայն որոշումներ խորհրդի անդամների կողմից: