Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

ԼՈՒՐԵՐ

26.02.2021

Մեկնարկել են պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների զբաղվածության աջակցման ծրագրերը

Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների կողմից սկսվել են պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրերի իրականացումը: 

ՀՀ կառավարության կողմից հաստատված 2` «Գործազուրկ քաղաքացիներին աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում»  և «Վարձատրվող հասարակական աշխատանքերի կազմակերպում» ծրագրում ընդգրկվելու նպատակով զբաղվածության տարածքային կենտրոններ է դիմել շուրջ  1700 Արցախի Հանրապետության քաղաքացի:

 25.02.2021թ. դրությամբ «Գործազուրկ քաղաքացիներին աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում»  ծրագրում ընդգրկվել է 6 անձ, ևս  35 անձի հետ պայմանագրերը կնքման փուլում են:

Եվս 5 անձ  փետրվարի 10-ին ընդգրկվել է Դիլիջան քաղաքում  մեկնարկած «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրում:

Հիշեցնենք. առաջին ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիներին՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և ժամանակավոր աշխատանքի տեղավորվելու նպատակով։ Ծրագրի տևողությունը երեք ամիս է: Ծրագրի շրջանակներում շահառուին վճարվում է ամսական աշխատավարձ` 100000 դրամի չափով, իսկ գործատուին փոխհատուցվում է շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։

Ծրագրի շրջանակներում ամսական 34000 դրամի չափով վարձատրվում է նաև գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը: Նախատեսվում է ծրագրում ընդգրկել 52 անձ, ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը 28,0 մլն դրամ Է: 

Երկրորդ՝ Վարձատրվող  հասարակական աշխատանքների կազմակերպում ծրագրի նպատակն է Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիներին ընդգրկել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում: Մեկ աշխատանքային օրվա համար վճարը 8000 դրամ է՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները: Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է: Նախատեսվում է իրականացնել 26 ծրագիր՝ 160 անձի ընդգրկմամբ, ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը 52,0 մլն դրամ է: