Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

ԼՈՒՐԵՐ

26.02.2021

Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների զբաղվածության աջակման ծրագրեր Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

2021 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության  Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի  մարզերում մեկնարկած ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ձեռնարկման՝ Միացյալ Թագավորության հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների կայունության և դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված  Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման»  ծրագրում ընդգրկվել է  70 անձ:  Ծրագրում ընդգրկված շահառուներից 53-ը կին են, 17-ը տղամարդ: Ծրագիրն իրականացվել է 56 գործատուների մոտ հետևյալ մասնագիտություններով՝ վարսահարդար, դիմահարդար, մատնահարդար, կարող, հացթուխ, հրուշակագործ, խոհարար, համակարգչային օպերատոր, պահեստի տեսակավորող, ավտոփականագործ, ծաղկի դիզայն, հաշվապահ, վաճառող, բուժքույր: Շահառուների մեծամասնությունը՝ մոտ 70%-ը 30-54 տարիքային խմբում է (49 անձ), 25%-ը` (18 անձ) 16-29 տարիքային խմբում, իսկ 5%-ը՝ 3 անձ, 55 և բարձր տարիքային խմբում: