Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

ԼՈՒՐԵՐ

25.02.2021

Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում մեկնարկել է Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների զբաղվածության աջակցության ծրագիրը

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ձեռնարկման՝ Միացյալ Թագավորության հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների կայունության և դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության  միջև ս.թ. փետրվարի 1-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիներին աջակցելու նպատակով:

Հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված N 2118-Լ որոշման հիման վրա Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում գտնվող Արցախի Հանրապետության 70 գործազուրկ քաղաքացիների համար 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը իրականացնել աշխատանքային պրակտիկայի ծրագիր՝ աշխատաշուկայում նրանց մրցունակ դարձնելու և աշխատանք գտնելու հնարավորությունները մեծացնելու նպատակով; 

Հուշագրով սահմանված թվաքանակը չլրանալու դեպքում ծրագրի շահառու կարող են դառնալ նաև Գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված գործազուրկ կանայք, երիտասարդներ և հաշմանդամություն ունեցող անձինք։