«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը
Զբաղվածության Հանրային Ծառայությունների Համաշխարհային Ասոցիացիայի անդամ
(World Association of Public Employment Services)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը 2009թ նոյեմբերի 6-ի դրությամբ Զբաղվածության Հանրային Ծառայությունների Համաշխարհային Ասոցիացիայի անդամ է:
Հիմք ընդունելով ս/թ հոկտեմբերի 19-ին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ տիկին Սոնա Հարությունյանի և «Հայաստանում համայնքային և տնտեսական զարգացում» ծրագրի ղեկավար պարոն Դետլեֆ Բարթի կողմից Ասոցիացիայի նախագահ պարոն Քրիստիան Չարպիին ուղղված համատեղ դիմում-նամակը` ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Ասոցիացիային անդամակցելու և ԳՏՀ կողմից անդամակցության ծախսերը հոգալու պատրաստակամության վերաբերյալ, պարոն Չարպին դրական եզրակացությամբ պատասխան է ուղարկել տիկին Հարությունյանին:
ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն արդեն իսկ ունի տարբեր երկրների զբաղվածության կառույցների հետ համագործակցության փորձ, ուստի Հայաստանի անդամակցությունը երկուստեք կլինի նպատակային, արդյուանվետ, և սրանից կշահեն ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ անդամակից այն բոլոր երկրների զբաղվածության ոլորտները, որոնց հետ առաջիկա տարիներին Ասոցիացիայի միջոցառումների շրջանակներում կծավալվի համագարծակցություն: