ՀՀ ԱՍՀ նախարարությունը և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելությունը, նպատակ ունենալով խթանել երկկողմ արաբերությունները աշխատանքային միգրացիայի կառավարման, պոտենցիալ միգրանտներին տեղեկատվություն տրամադրման գործում, 2010թ. ապրիլի 6-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կառուցվածքում Միգրացիոն ռեսուրս կենտրոն/ներ/ տեղայնացնելու վերաբերյալ:
Միգրացիոն ռեսուրս կենտրոնի /ՄՌԿ/ նպատակն է.
Տեղեկացնել, կողմնորոշել և վերապատրաստել արտերկիր մեկնել և արտերկրում աշխատել նախապատրաստվող անձանց (հիմնականում աշխատանքային միգրանտներին), ինչպես նաև աջակցել նրանց վերաինտեգրմանը` վերադարձից հետո:
ՄՌԿ-ների կողմից ծառայությունները մատուցվում են.
ՄՌԿ-ի գործառույթներն են.
1. Տարբեր երկրների վերաբերյալ միգրացիոն և աշխատանքային օրենսդրության անվճար խորհրդատվության տրամադրում:
2. Ծանոթացում նպատակակետ երկրի աշխատանքի տեղավորման հնարավորություններին և կողմնորոշում:
3. Հնարավորին չափով փորձել համագործակցել և հանդես գալ որպես վստահելի և կապող գործընկեր օտարերկրյա կազմակերպությունների և աշխատանքային միգրանտների միջև:
4. Անօրեն աշխատանքային միգրացիայի վտանգների մասին և դրանցից խուսափելու կամ պաշտպանվելու միջոցների վերաբերյալ տեղեկացում:
5. Ծանոթացում այլ երկրներում ՀՀ ներկայացուցչությունների, հայ համայնքների /սփյուռքի/, միջազգային կազմակերպությունների, այլ հասարակական կազմակերպությունների և նրանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
6. Անհրաժեշտ տեղեկատվական նյութերի պատարաստում և հանրության շրջանում տարածում:
7. Ծանոթացում ներքին աշխատաշուկայում աշխատանք գտնելու հնարավորություններին և տրամադրվող երաշխիքներին:
8. Ըստ անհրաժեշտության կազմակերպել մասնագիտական ուսուցման, վերավորակավորման կամ որակավորման բարձրացման դասընթացներ:
9. Ծանոթացում ռեմիգրանտներին վերաինտեգրման ծրագրերի վերաբերյալ:
10. Որպես տեղեկատվական շարժական օղակ հադիպումներ կազմակերպել համայնքներում և ներկայացնել իր ծառայությունները:
11. Ստեղծել աշխատանքային միգրանտների տվյալների շտեմարան և վարել այն:
ՄՌԿ-ի կողմից տրամադրվում է տեղեկատվություն.
Այժմ Երևանում գործող Միգրացիոն ռեսուրս կենտրոնը տեղակայված է Էրեբունի, Նուբարաշենի զբաղվածության տարածքային կենտրոնում, հասցե Խորենացու-213, հեռ. 57-46-80, 57-47-80:
ԶՊԾԳ և Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ համագործակցության արդյունքում «Միգրանտ աշխատողների պաշտպանությունը Ռուսաստանի Դաշնությունում և միգրացիայի դրական ազդեցության ընդլայնումը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում, Միգրացիոն ռեսուրս կենտրոնններ տեղակայվել և գործում են նաև.
ՄՌԿ-ների կողմից մատուցվող ծառայություններն անվճար են: