Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատանքային միգրացիա

Աշխատանքային  միգրացիան լուրջ ազդեցություն ունի  երկրի տնտեսական զարգացման գործում, հատկապես մեծ է ազդեցությունը երկրի  համախառն ներքին արդյունքի վրա: Աշխատանքային միգրացիան բացասական ազդեցություն է ունենում երկրի ներքին աշխատաշուկայի վրա` ստեղծելով աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն: ՀՀ-ում աշխատանքային միգրացիան կանոնակարգելը երկրի կարևորագույն խնդիրներից է:

 

«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի կարգավորման միասնական պետական քաղաքականության իրականացումը:

2. Լիազորված մարմինն աշխատուժի տեղաշարժը կարգավորելու նպատակով.

 
  • օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր` արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով,
  • միջպետական հարաբերությունների վատթարացման, առողջապահական տարերային աղետի և այլ անբարենպաuտ պայմանների դեպքում հանդեu է գալիu առանձին պետություններում արտագնա աշխատանքի մեկնման աննպատակահարմարության մասին հայտարարությամբ,
  • աշխատուժի ներքին տեղաշարժը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ սահմանված կարգով, իuկ արտաքին տեղաշարժը` նաեւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
 

Բնակչության զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից է աշխատուժի ազատ տեղաշարժի /ներքին և արտաքին/ ապահովման համար պայմանների ստեղծումը: