2. Թեմատիկ սեմինար Բրյուսելում
Աշխատաժողով Երևանում, սեպտեմբերի 5-7-ը, 2011թ.
Ս/թ սեպտեմբերի 6-7-ը Երևանում կայացավ WAPES աշխատաժողով` նվիրված աշխատաշուկայում անմրցունակ խմբերին: Թեման էր «Զբաղվածության հանրային ծառայությունների լավագույն փորձերը` խոցելի խմբերին աշխատաշուկայում ինտեգրելու ուղղությամբ»: Աշխատաժողովը կազմակերպվել էր «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից` Զբաղվածության Հանրային Ծառայությունների Համաշխարհային Ասոցիացիայի (WAPES) և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) հետ համագործակցությամբ:
Աշխատաժողովին մասնակցում էին բարձրաստիճան հյուրեր, ավելի քան 10 եվրոպական երկրների զբաղվածության ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նպատակն էր քննարկել եվրոպական առաջատար փորձը աշխատաշուկայում անմրցունակ և խոցելի խմբերի զբաղվածության աջակցության հարցում, մասնավորապես` ուղղորդված ծառայությունների մատուցումը նշյալ անձանց, նոր հմտությունների փոխանցումը, վերամասնագիտացումը:
Միջոցառման սկզբում ցուցադրվեց ՀՀ աշխատաշուկայում անմրցունակ խմբերի զբաղվածության իրավիճակն արտացոլող ֆիլմ, այցելելով հետևյալ կայք էջ: (http://www.youtube.com/watch?v=8vNnnWAI3Xg): Ներկայացվեցին նաև նյութեր Հայաստան ժամանած հյուրերի կողմից: Համաձայն միջոցառման գնահատման` այն բնորոշվել է որպես «հիանալի ծրագիր», «կարևոր թեմա», և «շատ լավ կազմակերպված միջոցառում»: