Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը բաղկացած է զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերից:
Զբաղվածության պետական ծրագրերը.
- «Աշխատաշուկայում անմրցունակ ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում»,
- «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում»,
- «Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում»,
- «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում»,
- «Աշխատաշուկայի հետազոտման աշխատանքների կազմակերպում»,
- «Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում»,
- «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում»,
- «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում»,
- «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում»,
- «Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում»,
- «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում»,
- «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում»
- «Աշխատաշուկայում անմրցունակ եվ մասնագիտություն չունեցող մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում»
- «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում»: