Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Միգրացիայի միջազգային կազմակերպություն

Միգրացիայի Միջազգային Կազմակերպության/ՄՄԿ "Անկանոն միգրացիայի կանխարգելում և կանոնավոր միգրացիայի խթանում Հայաստանում և Վրաստանում" տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՍՀՆ և միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանյան առաքելության միջև կնքված ՓՈԽԸՄՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ հիման վրա "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության կազմում ստեղծվում են միգրացիոն ռեսուրս կենտրոններ; Նպատակն է խթանել երկկողմ հարաբերությունները աշխատանքային միգրացիայի կառավարման, պոտենցիալ միգրանտներին տեղեկատվություն տրամադրելու` "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության կարողությունները հզորացնելու և գործազուրկների շրջանում միգրացիան խթանելու և կառավարելու ոլորտում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

 
  • ՀՀ ԱՍՀՆ "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության աշխատակազմի ուսուցում ՄՌԿ-ների արդյունավետ կառավարման վերաբերյալ, և ՄՌԿ-ի աշխատակիցների տեղեկատվական դասընթացների կազմակերպում` շահառուներին որակյալ ծառայություններ մատուցելու մեթոդների վերաբերյալ, ՄՌԿ-ի կողմից շարունակական մշտադիտարկումների և գնահատման մեթոդների մշակում,
  • Հայաստանի աշխատանքային միգրանտների համար իրավական ուղեցույցների և տեղեկատվական թերթիկների հրատարակում` ընդունող երկրների միգրացիոն օրենսդրության, վիզաներ ստանալու ընթացակարգերի, աշխատանքի անցնելու հնարավորությունների վերաբերյալ,
  • Տեղեկատվության տրամադրում "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալությանը աշխատավոր միգրանտների տվյալների վերաբերյալ, ՄՌԿ աշխատակազմի վերապատրաստում` բազմալեզու, ինտերակտիվ համացանցային ռեսուրսներից տեղեկությունների ներմուծման, ԵՄ և ԱՊՀ ընդունող երկրների օրենսդրության, աշխատանքի տեղավորման, ինչպես նաև Հայաստանում վերաինտեգրման հնարավորությունների վերաբերյալ,
  • ՄՌԿ-ի ծառայությունների մասին պոտենցիալ միգրանտներին իրազեկման աշխատանքների իրականացում,
  • ՀՀ կառավարության միգրացիայի կառավարման քաղաքականության ամբողջական արտացոլում, միգրացիոն ծրագրերի և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովում,
  • Ծրագրի շարունակականության ապահովման նպատակով` համապատասխան մասնագետների պաշտոնի անձնագրերում ՄՌԿ-ների գործունեությունն ապահովող նոր պարտականությունների ներմուծում,
  • Հայաստան վերադարձող միգրանտներին վերաինտեգրման ծառայությունների մատուցում, աշխատանքի տեղավորման հետ կապված անհատական խորհրդատվության տրամադրում, զբաղածության պետական ծրագրերում ներգրավում և ուղղորդում դեպի համապատասխան կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին` աջակցություն ստանալու համար: