Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատանքի միջազգային կազմակերպություն / ԱՄԿ

2010թ հունվարին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Աշխատանքի միջազգային կազմակերպության Աշխատանքի միջազգային գրասենյակի միջև կնքվեց ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ "Ռուսաստանի Դաշնությունում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում աշխատանքի միգրացիայի արդյունավետ կառավարման կենսունակ համագործակցություն" նախագծի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում նախատեսված և իրականացման փուլում է հետևյալ միջոցառումը.

 
  • Որակավորման Ռեգիստրի ստեղծում, որը ենթադրում է "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության գոյություն ունեցող կայք-էջի` www.employment.am կատարելագործում և արդիականացում` սույնով հնարավորություն տալով որակավորված հայ միգրանտներին և Սփյուռքի մեր հետաքրքրված հայրենակիցներին վերադառնալ և աշխատել Հայաստանում:  Ռեգիստրը առավել մատչելի է դարձնում կայք-էջի օգտագործումը նաև Հայաստանից դուրս երեք`հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, հեշտացնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջարկին ծանոթացման, զբաղվածության պետական ծառայությունում գրանցման, աշխատանքի տեղավորման, ինչպես և վերադարձածների վերաինտեգրման գործընթացները: