Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատաշուկայի իրավիճակը նոյեմբերի 1-ի դրությամբ, 2022 թ.

2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 74.0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15.6%-ով։

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 42.1 %-ը կամ 31.1 հազ. մարդ՝ նախորդ տարվա 34.0 հազ. մարդու փոխարեն:

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակն՝ ըստ մարզերի 2021-2022թթ-ին

 

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 68.2%-ը, կամ 50.4 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1.5%-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 63.4 %-ը, կամ 32.0 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 16.8%-ը կամ 8.5 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.5% կամ 2.3 հազ. մարդ:
Գծապատկեր 2. Գործազուրկների բաշխվածությունն՝ ըստ սեռի և ՀՀ մարզերի
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված է 21.6 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրող, որից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 35.5%-ը:
Ըստ կրթական կազմի բաշխվածության՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 12.1%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 16.5%, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 4.9%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 56.1%, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 10.4%:
Գործազուրկների թվաքանակում շարունակում են մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որակավորում ունեցող մասնագետները: 
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 66.5%-ը:
Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 28.6%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողները՝ 48.0 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 23.4%-ը։
Ըստ տարիքային կազմի՝ գործազուրկների թվաքանակում 16-29 տարեկանները կազմում են 16.8%, 30-44 տարեկանները` 43.1%, 45-54 տարեկանները` 20.9%, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.2%:
Գործազուրկների 94.8%-ն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակն՝ ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով
2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 72.5 հազ. աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:
Տարածքային կենտրոնները համագործակցել են 21.3 հազ. գործատուի հետ, որից հավաքագրվել է 8143 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 580-ը նոր ստեղծված աշխատատեղ է, 11-ը՝ հաշվետու ամսում նոր ստեղծվող: 
Աշխատանքի է տեղավորվել 8723 աշխատանք փնտրող (5732-ը՝ կին, 2191-ը՝ երիտասարդ, 187–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ), որից 2514-ը՝ ուղեգրերի միջոցով:
Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակն՝ ըստ ՀՀ մարզերի
Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 17240 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում, 3.9 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 30.4 %-ի կարգավիճակը՝ տարածքային կենտրոնների հրավերով հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 48.8%-ն՝ աշխատանքի տեղավորման և 16.9%-ն՝ այլ պատճառներով:
Ըստ տնտեսության ճյուղերի՝ աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է. արդյունաբերության՝ 16.6%, մեծածախ և մանրածախ առևտրի ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման՝ 17.0 %, սպասարկման այլ ծառայությունների՝ 17.0%, կրթության՝ 10.1% և 39.3 %-ն՝ այլ ոլորտներում:
Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի թվաքանակում մեծ թիվ են կազմել.
  • Ղեկավարներ` օրենսդիր, գործադիր մարմինների, կազմակերպությունների, հիմնարկների, քաղաքական և հասարակական միավորումների՝ կազմակերպությունների և հիմնարկների, մասնագիտացված ստորաբաժանումների,
  • բարձր որակավորման մասնագետներ` համակարգիչների, ճարտարապետներ, ճարտարագետներ և մասնագետներ` հարակից առողջապահության բնագավառի (բացառությամբ՝ բժշկական խնամքի և մանկաբարձության), բժշկական խնամքի և մանկաբարձության, համալսարանների, քոլեջների, արհեստագործական դպրոցների և այլ կրթական հաստատությունների ,  դասավանդողներ` միջնակարգ դպրոցի, տեղեկատվության և հարակից մասնագիտությունների բնագավառների,
  • միջին որակավորման աշխատողներ` օժանդակ, համակարգչային սարքավորումների սպասարկման, տեխնիկներ և օպերատորներ` օպտիկական և էլեկտրոնային սարքավորումների, միջին բժշկական անձնակազմի (օժանդակ անձնակազմ), (բացառությամբ՝ բժշկական խնամքի և մանկաբարձության), ֆինանսների և առևտրի բնագավառների, արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների, դասավանդողներ` նախադպրոցական դաստիարակության և կրթության,
  • որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի 27.6%-ը:
2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը՝
1. «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրում ընդգրկվել է 315 շահառու:
2. «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 1178 շահառու:
3. «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրում ընդգրկվել է 8 շահառու:
4. «Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման» ծրագրում ընգրկվել է 34 շահառու:     
5. ՀՀ աշխատանքի և սցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում Արաբական Էմիրատների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ, համագործակցելով Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ, իրականացրել է «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտում» զբաղվածության խթանման ծրագիր, որտեղ Շիրակի մարզի տարածքային կենտրոնների միջնորդությամբ ընդգրկվել է 26 շահառու: 
6. «Սահմանամերձ համայնքների դիմակայունության հզորացում» ծրագրի իրականացման համար  ընդգրկվել է 70 շահառու (Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր): 
7. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  և «Գլոբալ զարգացումների» հիմնադրամի միջև կնքված փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրում ընդգրկվել է 100 շահառու (Արագածոտնի, Արարատի, Արմավիրի Կոտայքի  մարզեր և Երևան քաղաք):