Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատաշուկայի իրավիճակը սեպտեմբերի 1-ի դրությամբ, 2022 թ.

2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 76.8 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15.0%-ով։

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 41.5%-ը կամ 31.9 հազ. մարդ՝ նախորդ տարվա 34.2 հազ. մարդու փոխարեն:

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակն՝ ըստ մարզերի  2021-2022թթ-ին
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 67.3 %-ը, կամ 51.3 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.1%-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64.0%-ը, կամ 33.0 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 17.2%-ը կամ 8.9 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.4% կամ 2.3 հազ. մարդ:
Գծապատկեր 2. Գործազուրկների բաշխվածությունն՝ ըստ սեռի և ՀՀ մարզերի
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված է 22.1 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրող, որից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 35,1%-ը:
Ըստ կրթական կազմի բաշխվածության՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 12.4%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 16.8%, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.0 %, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.5%, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 10.3%:
Գործազուրկների թվաքանակում շարունակում են մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝  հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որակավորում ունեցող մասնագետները: 
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 65.8%-ը:
    Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 28.3%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողները՝ 47.8 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 23.9%-ը։
    Ըստ տարիքային կազմի՝ գործազուրկների թվաքանակում 16-29 տարեկանները կազմում են 17.2%, 30-44 տարեկանները` 43.1%, 45-54 տարեկանները` 20.6%, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.1%:
  Գործազուրկների 94.6%-ն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակն՝ ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով
2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 56.9 հազ. աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:
Տարածքային կենտրոնները համագործակցել են 21.1 հազ. գործատուի հետ, որից հավաքագրվել է 6824 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 469-ը նոր ստեղծված աշխատատեղ է,  24-ը՝ նոր ստեղծվող: 
Աշխատանքի է տեղավորվել 6836 աշխատանք փնտրող (4495-ը՝ կին, 1720-ը՝ երիտասարդ, 131–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ), որից 2068-ը՝ ուղեգրերի միջոցով:
Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակն՝ ըստ ՀՀ մարզերի
Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 13890 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում, 4.3%-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 30.2%-ի կարգավիճակը՝ տարածքային կենտրոնների հրավերով հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 47.3%-ն՝ աշխատանքի տեղավորման և 18.2%-ն՝ այլ պատճառներով:
Ըստ տնտեսության ճյուղերի՝ աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է. արդյունաբերության՝ 17.3 %, մեծածախ և մանրածախ առևտրի ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման՝ 17.1 %, սպասարկման այլ ծառայությունների՝ 20.7%, կրթության՝ 8.4 % և 36.5 %-ն՝ այլ ոլորտներում:
Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի թվաքանակում մեծ թիվ են կազմել.
  • բարձր որակավորման մասնագետներ` առողջապահության բնագավառի (բացառությամբ՝ բժշկական խնամքի և մանկաբարձության), բժշկական խնամքի և մանկաբարձության, համակարգիչների, ճարտարապետներ, դասավանդողներ` միջնակարգ դպրոցի, 
  • միջին որակավորման աշխատողներ` օժանդակ, համակարգչային սարքավորումների սպասարկման, տեխնիկներ և օպերատորներ` օպտիկական և էլեկտրոնային սարքավորումների,  միջին բժշկական անձնակազմի (օժանդակ անձնակազմ), (բացառությամբ՝ բժշկական խնամքի և մանկաբարձության), ֆինանսների և առևտրի բնագավառների, արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների, դասավանդողներ` նախադպրոցական դաստիարակության և կրթության,
  • որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի   28.3 %-ը:
2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը՝
1. «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրում ընդգրկվել է 269 շահառու
2. «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 1114 շահառու
3. «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրում ընդգրկվել է 4 շահառու
4. ՀՀ աշխատանքի և սցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում Արաբական Էմիրատների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ, համագործակցելով Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ, իրականացրել է «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտում» զբաղվածության խթանման ծրագիր, որտեղ Շիրակի մարզի տարածքային կենտրոնների միջնորդությամբ ընդգրկվել է 26 շահառու 
5. «Սահմանամերձ համայնքների դիմակայունության հզորացում» ծրագրի իրականացման համար  ընդգրկվել է 70 շահառու (Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր) 
6. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  և «Գլոբալ զարգացումների» հիմնադրամի միջև կնքված փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրում ընդգրկվել է 100 շահառու (Արագածոտնի, Արարատի, Արմավիրի Կոտայքի  մարզեր և Երևան քաղաք):