Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատաշուկայի իրավիճակը օգոստոսի 1-ի դրությամբ, 2022 թ.

2022 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 77.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14.5%-ով։

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 41.3%-ը կամ 31.9 հազ. մարդ՝ նախորդ տարվա 34.4 հազ. մարդու փոխարեն:

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակն՝ ըստ  մարզերի   2021-2022թթ.-ին

 

 

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 67.4%-ը, կամ 52.1 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.3%-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64.0 %-ը, կամ 33.3 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 17.0%-ը կամ 8.8 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.4% կամ 2.3 հազ. մարդ:

Գծապատկեր 2. Գործազուրկների բաշխվածությունն՝ ըստ սեռի և ՀՀ մարզերի

 

 

Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված է 22.2 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրող, որից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 34,8%-ը:

Ըստ կրթական կազմի բաշխվածության՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 12.4%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 16.8%, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 4.9%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.5%, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 10.4%:

Գործազուրկների թվաքանակում շարունակում են մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝  հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որակավորում ունեցող մասնագետները: 

Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 65.8%-ը:

Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 28.2%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողները՝ 47.7 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 24.1%-ը։

Ըստ տարիքային կազմի՝ գործազուրկների թվաքանակում 16-29 տարեկանները կազմում են 17.0%, 30-44 տարեկանները` 43.3%, 45-54 տարեկանները` 20.7%, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.0%:

 Գործազուրկների 94.4%-ն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:

Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակն՝ ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով

 

2022 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 48.1 հազ. աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:

Տարածքային կենտրոնները համագործակցել են 20.9 հազ. գործատուի հետ, որից հավաքագրվել է 5694 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 362-ը նոր ստեղծված աշխատատեղ է,  26-ը՝ նոր ստեղծվող: 

Աշխատանքի է տեղավորվել 5999 աշխատանք փնտրող (3932-ը՝ կին, 1517-ը՝ երիտասարդ, 116–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ), որից 1855-ը՝ ուղեգրերի միջոցով:

 

Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակն՝ ըստ ՀՀ մարզերի


Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 12529 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում, 4.3%-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 32.1%-ի կարգավիճակը՝ տարածքային կենտրոնների հրավերով հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 46.0%-ն՝ աշխատանքի տեղավորման և 17.6%-ն՝ այլ պատճառներով:
Ըստ տնտեսության ճյուղերի՝ աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է. արդյունաբերության՝ 17.4%, մեծածախ և մանրածախ առևտրի ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման՝ 16.6%, սպասարկման այլ ծառայությունների՝ 20.9%, կրթության՝ 8.5% և 36.6%-ն՝ այլ ոլորտներում:
Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի թվաքանակում մեծ թիվ են կազմել.
  • Բարձր որակավորման մասնագետներ` առողջապահության բնագավառի (բացառությամբ՝ բժշկական խնամքի և մանկաբարձության), բժշկական խնամքի և մանկաբարձության, համակարգիչների, ճարտարապետներ, դասավանդողներ` միջնակարգ դպրոցի, 
  • Միջին որակավորման աշխատողներ` օժանդակ, համակարգչային սարքավորումների սպասարկման, տեխնիկներ և օպերատորներ` օպտիկական և էլեկտրոնային սարքավորումների,  միջին բժշկական անձնակազմի (օժանդակ անձնակազմ), (բացառությամբ՝ բժշկական խնամքի և մանկաբարձության), ֆինանսների և առևտրի բնագավառների, արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների, դասավանդողներ` նախադպրոցական դաստիարակության և կրթության,
  • Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի  31.0%-ը:
2022 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը՝
1. «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրում ընդգրկվել է 232 շահառու:
2. «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 895 շահառու:
3. «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրում ընդգրկվել է 4 շահառու:
4. ՀՀ աշխատանքի և սցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում Արաբական Էմիրատների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ, համագործակցելով Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ, իրականացրել է «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտում» զբաղվածության խթանման ծրագիր, որտեղ Շիրակի մարզի տարածքային կենտրոնների միջնորդությամբ ընդգրկվել է 26 շահառու, 
5. «Սահմանամերձ համայնքների դիմակայունության հզորացում» ծրագրի իրականացման համար  ընդգրկվել է 70 շահառու (Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր) 
6. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  և «Գլոբալ զարգացումների» հիմնադրամի միջև կնքված փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրում ընդգրկվել է 100 շահառու (Արագածոտնի, Արարատի, Արմավիրի Կոտայքի  մարզեր և Երևան քաղաք):