ԱՄՆ ՄԶԳ նոր` Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի նպատակն է աջակցել կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը և աշխատաշուկայի միջամտություններին` ուղղված անհատների, տնային տնտեսությունների և համայնքների` սոցիալական ռիսկերի լավագույնս հաղթահարման և կարիքների բավարարման կարողությունների հզորացմանը, գործազուրկ և աշխատաշուկայում խոցելի խմբերին աջակցության ապահովմանը և գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունների մեղմմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
- աշխատանքի ակումբների շարունակական ներդրում,
- գործատուների հետ համագործակցությանն ուղղված միջոցառումներ,
- աշխատակազմի շարունակական վերապատրաստումների համակարգի կատարելագործում,
- աջակցություն հանրային իրազեկման աշխատանքներին,
- աջակցություն աշխատաշուկայում անմրցունակ խմբերի` մասնավորապես հաշմանդամների զբաղվածության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
- "Գործ" տեղեկատվական համակարգի կատարելագործում,
- գործատուների պարբերական ընտրանքային հետազոտության իրականացում` Եվրոստատի մեթոդաբանությանը համապատասխան,
- աշխատանքային միգրատների աջակցության կազմակերպում,
- Զբաղվածության պետական ծառայության աշխատանքային պայմանների բարելավում:
ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիր