Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատաշուկայի իրավիճակը հունիսի 1-ի դրությամբ, 2022 թ.

Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունիսի 1-ի դրությամբ  տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 78.6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.0%-ով։

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 40.5%-ը կամ 31.8 հազ. մարդ՝ նախորդ տարվա 34.2 հազ. մարդու փոխարեն:

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ  մարզերի  2021-2022թթ.-ին

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 68.6%-ը, կամ 53.9 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մնացել է անփոփոխ: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 63.9 %-ը, կամ 34.5 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 17.1%-ը կամ 9.2 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.4%  կամ 2.4 հազ. մարդ:
Գծապատկեր 2. Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և ՀՀ մարզերի
ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված են 22.7 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 34,5%-ը:
Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 12.6%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.0%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.0%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.2 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 10.2 %-ը:
Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝  հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որոկավորում ունեցող մասնագետները: 
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 65.4% -ը:
Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 28.1 %-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 47.4 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 24.5%-ը։
Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում  16-29 տարեկանները կազմում են 17.1%, 30-44 տարեկանները` 43.1%, 45-54 տարեկանները` 20.6 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.2%:
Գործազուրկների 94.8 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով
2022թ.-ի հունիսի 1-ի դրությամբ ՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 31.3 հազ. աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:
Տարածքային կենտրոնները համագործակցել են 20.5 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 3891  չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 240-ը՝ նոր ստեղծված աշխատատեղ են, 29-ը նոր ստեղծվող աշխատատեղեր: 
Աշխատանքի է տեղավորվել 4340 աշխատանք փնտրող  /2826-ը՝ կին, 1089-ը՝ երիտասարդ, 98–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից 1437-ը՝ ուղեգրերի միջոցով:
Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակը ըստ ՀՀ մարզերի.

Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 9524 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 5.0 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 32.7 %-ի կարգավիճակը՝ տարածքային կենտրոնների հրավերով  հարմար աշխատանքի տեղավորման  կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն  ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 45.6%-ը աշխատանքի տեղավորման և 16.7%-ը այլ պատճառներով:
Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է արդյունաբերության՝17.1% ,մեծածախ և մանրածախ առևտրի ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման՝ 16.7%, սպասարկման այլ ծառայությունների՝ 19.5%, կրթության՝ 9.6 % և 37.1 %-ը այլ ոլորտներում:
Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի թվաքանակում մեծ թիվ են կազմել.
  • Բարձր որակավորման՝ մասնագետներ` առողջապահության բնագավառի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության), բժշկական խնամքի և մանկաբարձության, համակարգիչների, ճարտարապետներ, դասավանդողներ` միջնակարգ դպրոցի, 
  • Միջին որակավորման՝ աշխատողներ` օժանդակ, համակարգչային սարքավորումների սպասարկման, տեխնիկներ և օպերատորներ` օպտիկական և էլեկտրոնային սարքավորումների,  միջին բժշկական անձնակազմի(օժանդակ անձնակազմ), (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության), ֆինանսների և առևտրի բնագավառների, արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների, դասավանդողներ` նախադպրոցական դաստիարակության և կրթության,
  • Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի 24.1 %-ը:
2022թվականի հունիսի 1-ի դրությամբ իրակնացվել են հետևյալ ծրագրերը՝
1. ՀՀ աշխատանքի և սցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում Արաբական Էմիրատների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ՝ համագործակցելով Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ իրականացրել է Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտում» զբաղվածության խթանման ծրագիր, որտեղ Շիրակի մարզի տարածքային կենտրոնների միջնորդությամբ ընդգրկվել են 26 շահառու, 
2. «Սահմանամերձ համայնքների դիմակայունության հզորացում» ծրագրի շրջանակներում  ընդգրկվել են 70 շահառու՝ Գեղարքունիկի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից 
3. ՀՀ աշխատանքի և սցիալական հարցերի նախարարությունը  և «Գլոբալ զարգացումների» հիմնադրամի հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրում ընդգրկվել է 98 շահառու՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի Կոտայքի  մարզերից և Երևան քաղաքից):