Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատաշուկայի իրավիճակը մայիսի 1-ի դրությամբ, 2022 թ.

Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2022թ.-ի մայիսի 1-ի դրությամբ  ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 80.4 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10.8%-ով։

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 40.2%-ը կամ 32.3 հազ. մարդ՝ նախորդ տարվա 34.0 հազ. մարդու փոխարեն:

 

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ  մարզերի 2021-2022թ.թ.

 

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 68.6%-ը, կամ 55.1 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.4 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64.0 %-ը, կամ 35.3 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 17.2%-ը կամ 9.5 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.4%  կամ 2.4 հազ. մարդ:
Գծապատկեր 2. Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և ՀՀ մարզերի
ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված են 23.1 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 34,5%-ը:
Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 12.7%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.0%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 4.9%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.2 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 10.2 %-ը:
Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝  հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝  կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման,  տրանսպորտային միջոցների,  թեթև արդյունաբերության  որոկավորում ունեցող մասնագետները: 
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 65.2% -ը:
Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 27.3 %-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 47.9 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 24.8%-ը։
Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում  16-29 տարեկանները կազմում են 17.2%,   30-44 տարեկանները` 43.1%, 45-54 տարեկանները` 20.6 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.1%:
Գործազուրկների 94.7 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով
2022թ.-ի մայիսի 1-ի դրությամբ ՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 24.2 հազ. աշխատանք փնտրող՝  աշխատանքի և զբաղվածության  օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման  և այլ հարցերով:
Տարածքային կենտրոնները համագործակցել են 20.3 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 3053  չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 184-ը՝ նոր ստեղծված աշխատատեղ են, 13-ը նոր ստեղծվող աշխատատեղեր: 
Աշխատանքի է տեղավորվել 3360 աշխատանք փնտրող  /2211-ը՝ կին, 873-ը՝ երիտասարդ, 83–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից  1130-ը՝ ուղեգրերի միջոցով: 
Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակը ըստ ՀՀ  մարզերի.
Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 7533 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 5.4 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 31.5 %-ի կարգավիճակը՝ տարածքային կենտրոնների հրավերով  հարմար աշխատանքի տեղավորման  կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն  ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 44.6%-ը աշխատանքի տեղավորման և 18.5%-ը այլ պատճառներով:  
Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է արդյունաբերության՝16.8% ,մեծածախ և մանրածախ առևտրի ավտոմեքենաների  և մոտոցիկլների նորոգման՝ 17.6%,  սպասարկման այլ ծառայությունների՝ 18.3%, կրթության՝ 10.5% և 36.8 %-ը այլ ոլորտներում:
Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի  թվաքանակում մեծ թիվ են կազմել.
  • Բարձր որակավորման՝ մասնագետներ` համակարգիչների, ճարտարապետներ, ճարտարագետներ և մասնագետներ`առողջապահության բնագավառի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության)
  • Միջին որակավորման՝ աշխատողներ` օժանդակ, համակարգչային սարքավորումների սպասարկման, տեխնիկներ և օպերատորներ` օպտիկական և էլեկտրոնային սարքավորումների,  միջին բժշկական անձնակազմի(օժանդակ անձնակազմ),  (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության), ֆինանսների և առևտրի բնագավառների, արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների, դասավանդողներ` նախադպրոցական դաստիարակության և կրթության,
  • Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի 2.5 %-ը:
ՀՀ աշխատանքի և սցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում Արաբական Էմիրատների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ՝ համագործակցելով Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ իրականացրել է «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտում» զբաղվածության խթանման ծրագիր: Շիրակի մարզի զբաղվածության կենտրոնների միջնորդությամբ ծրագրում ընդգրկվել են 26 շահառու: