Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատաշուկայի իրավիճակը փետրվարի 1-ի դրությամբ, 2022թ.

Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2022թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ  տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 85.7 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.6%-ով։ 

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 39.4%-ը  կամ 33.7 հազ. մարդ՝ նախորդ տարվա 33.4 հազ. մարդու փոխարեն:

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ  մարզերի 2021-2022թթ.-ին

 

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 67.3 %-ը, կամ 57.7 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է  2.6 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,1 %-ը, կամ 37.0 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.4%-ը կամ 10.6 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.3%  կամ 2.5 հազ. մարդ:

 Գծապատկեր 2.  Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և ՀՀ մարզերի

 

 

ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված են 24.2 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 34,4%-ը:

Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 12.9%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.0%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.0%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.4 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.7 %-ը: 

Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝  հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝  կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման,  տրանսպորտային միջոցների,  թեթև արդյունաբերության  որոկավորում ունեցող մասնագետները: 

Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 65.1 % -ը:

Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 27.0 %-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 46.7 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 26.3%-ը։

Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում  16-29 տարեկանները կազմում են 18.4%,   30-44 տարեկանները` 42.0%, 45-54 տարեկանները` 20.5 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.1%:

 

Գործազուրկների 95.0 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:

Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով
2022թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ ՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 5.4 հազ. աշխատանք փնտրող՝  աշխատանքի և զբաղվածության  օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման  և այլ հարցերով:
Տարածքային կենտրոնները համագործակցել են 19.7 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 606  չկրկնվող թափուր աշխատատեղ, որոնցից 43-ը՝ նոր ստեղծված աշխատատեղ են: 
Աշխատանքի է տեղավորվել 657 աշխատանք փնտրող  /440-ը՝ կին, 167-ը՝ երիտասարդ, 17–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից  132-ը՝ ուղեգրերի միջոցով: 
Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակը ըստ ՀՀ  մարզերի
Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 1430 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 3.5 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 28.3 %-ի կարգավիճակը՝ ՄՍԾ տարածքային կենտրոնների հրավերով  հարմար աշխատանքի տեղավորման  կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն  ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 49.9%-ը աշխատանքի տեղավորման և 18.3 %-ը այլ պատճառներով:  
Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է արդյունաբերության՝18.3% ,մեծածախ և մանրածախ առևտրի ավտոմեքենաների  և մոտոցիկլների նորոգման՝ 23.9%,  սպասարկման այլ ծառայությունների՝ 17.8%, կրթության՝ 10.4% և 29.6 %-ը այլ ոլորտներում:
Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի  թվաքանակում մեծ թիվ են կազմել.
  • Բարձր որակավորման՝ մասնագետներ` համակարգիչների, ճարտարապետներ, ճարտարագետներ և մասնագետներ`առողջապահության բնագավառի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության)
  • Միջին որակավորման՝ աշխատողներ` օժանդակ, համակարգչային սարքավորումների սպասարկման, տեխնիկներ և օպերատորներ` օպտիկական և էլեկտրոնային սարքավորումների,  միջին բժշկական անձնակազմի(օժանդակ անձնակազմ),  (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության), ֆինանսների և առևտրի բնագավառների, արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների, դասավանդողներ` նախադպրոցական դաստիարակության և կրթության,
  • Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի 24.1 %-ը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ կայացած՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի շուրջ խորհրադակցության թիվ 1 արձանագրության համաձայն՝ 2022 թ. առաջին եռամսյակում  զբաղվածության ծրագրերի իրականացումը կասեցվել է: