Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատաշուկայի իրավիճակը դեկտեմբերի 1-ի դրությամբ, 2021թ.

Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2021թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ  տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 86.9 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.7 %-ով։ 

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 38.7 %-ը  կամ  33.6 հազ. մարդ՝ նախորդ տարվա 33,1 հազ. մարդու փոխարեն:

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ  մարզերի     2020-2021թթ.-ին

 

 

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 66.4 %-ը, կամ 57.7 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է  2.6 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,1 %-ը, կամ 37.0 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.8%-ը կամ 10.8 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.4%  կամ 2.5 հազ. մարդ:

Գծապատկեր 2.  Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և ՀՀ մարզերի

 

ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված են 24.6 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 34,4%:

Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 13.0%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.0%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 4.9%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.5 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.6 %-ը: 

Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝  հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝  կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման,  տրանսպորտային միջոցների,  թեթև արդյունաբերության  որոկավորում ունեցող մասնագետները: 

Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 65.1 % -ը:

Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 27.0 %-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 47.2 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 25.8%-ը։

Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում  16-29 տարեկանները կազմում են 18.8%,   30-44 տարեկանները` 41.8%, 45-54 տարեկանները` 20.4 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.0%:

 Գործազուրկների 95.2 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:

Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով

 

2021թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ ՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 62.8 հազ. աշխատանք փնտրող՝  աշխատանքի և զբաղվածության  օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման  և այլ հարցերով:

Տարածքային կենտրոնները համագործակցել են 21.5 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 7891  չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 273-ը՝ նոր ստեղծված աշխատատեղ են: 

Աշխատանքի է տեղավորվել 9280 աշխատանք փնտրող  /6315-ը՝ կին, 2699-ը՝ երիտասարդ, 158–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից 1170-ը՝ զբաղվածության ծրագրերի միջոցով, իսկ 1847-ը՝ ուղեգրերի միջոցով: 

Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակը ըստ ՀՀ  մարզերի

Տարեսկզբից տարբեր պատճառներով կասեցվել է 2624 և դադարեցվել՝ 16021 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 1.0 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 26.3 %-ի կարգավիճակը՝ զբաղվածության գործակալության հրավերով  հարմար աշխատանքի տեղավորման  կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն  ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 55.8%-ը աշխատանքի տեղավորման և 16.9 %-ը այլ պատճառներով:  
  Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և  ձկնորսություն՝ 8.3%, արդյունաբերության՝ 16.2% ,մեծածախ և մանրածախ առևտրի ավտոմեքենաների  և մոտոցիկլների նորոգման՝ 18.9%, , սպասարկման այլ ծառայությունների՝ 18.4%, կրթության՝ 9.8% և 28.4 %-ը այլ ոլորտներում:
Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի  թվաքանակում մեծ թիվ են կազմել.
  • Բարձր որակավորման՝ առողջապահության բնագավառի մասնագետները, դասավանդողներ, մասամբ նաև ճարտարապետները, ճարտարագետները և հարակից մասնագետները, 
  • Միջին որակավորման՝  միջին բժշկական անձնակազմի աշխատողները (օժանդակ անձնակազմ), ֆինանսների և առևտրի, արվեստի, զվարճությունների մասնագետները,
  • Նախնական որակավորման՝ օպերատորները, գանձապահները և հարակից զբաղմունքների աշխատողները, խանութների  վաճառողները և  ապրանքների ցուցադրողները, այլ, անհատական ծառայություններ մատուցող աշխատողները, սննդի արդյունաբերության, շինարարության և այլ որակավորված բանվորները:   
  •   Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի 26.2 %-ը:
2021թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ զբաղվածության  ծրագրերը.

1.Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ,այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 456 շահառու, 260-ը` կին, 61 հաշմանդամություն ունեցող անձ, 55-ը՝ երիտասարդ, 422-ը` գյուղաբնակ:
2. «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած» ծրագիրը, որում ընդգրկվել է 487 շահառու:
3. «Ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ      ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրը, որի արդյունքում գործատուի մոտ մասնագիտական պրակտիկա է անցել 338 շահառու, նրանցից` 288-ը` կին, 307-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ են, 6 հաշմանդամություն ունեցող անձ  88-ը՝ գյուղաբնակ:
4. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում»  ծրագիրը, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 325 շահառու: Նրանցից  273-ը՝ կանայք են, 107-ը՝ երիտասարդ, 3 հաշմանդամություն ունեցող անձ 77-ը՝ գյուղաբնակ:
5. «Աշխատաշուկայում անմրցունակ ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է տեղավորվել 25 շահառու,12-ը՝ կին, 9-ը՝ երիտասարդ, 9-ը՝ գյուղաբնակ:
6. «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է վերադարձել 564 շահառու,որից 563-ը կին, նրանցից 202-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ է, 2 հաշմանդամություն ունեցող անձ :
7. «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագիրը որում ընդգրկվել է 1074շահառու, որոնցից 341-ը՝ կանաք են, 52-ը՝ երիտասարդ է, 118-ը՝ հաշմանդամ:
8.«Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող  մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագիրը որում ընդգրկվել է 106 շահառու, 34-ը՝ երիտասարդ :
Բացի վերը նշված ծրագրերից, այս տարի զբաղվածության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված եվ փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի հանրապետության գործազուրկ քաղաքացիների համար կազմակերպվում են հետևյալ 2 ծրագրերը.
9. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ վարձատրվող հասարակակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագիրը, որը մեկնարկեց սեպտեմբերի 1-ի դրությամբ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջնում, Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի , Վայքի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում ,Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում և Դիլիջան քաղաքում: Արդյունքում 85 շահառու ընդգրկվեց կազմակերպված աշխատանքներում: 
10. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության  գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 388 շահառու: 
Բացի վերը նշված 2 ծրագրից, UNDP կազմակերպության  ֆինանսավորմամբ, «Հայ առաջադեմ երիտասարդներ» ՀԿ-ի կողմից, համաձայն զբաղվածության պետական գործակալության և վերջինիս հետ կնքված փոխըմբռնման հուշագրի,  Արցախի թվով 70 քաղաքացու համար, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում կազմակերպվեց «Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության  տրամադրման»  ծրագիրը: Այս ծրագրի միջոցով վերջիններս ձեռք բերեցին  վարսահարդարի, հրուշակագործի, մատնահարդարի, վաճառողի և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող այլ մասնագիտություններ, իսկ մասնագիտություն ունեցողները՝ աշխատանքային փորձ: 
Վերոնշյալ կազմակերպության աջակցությմբ 01.10.2021թ. իրանանացվել է «Սահմանամերձ համայնքների դիմակայության հզորացում» ծրագիրը , որում ընդգրկվել են Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 67 գործազուրկ քաղաքացիներ:
11.Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրում ծրագրում ընդգրկվել է 1 շահառու, 1-ը՝ երիտասարդ, 1-ը՝ հաշմանդամ: