Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատաշուկայի իրավիճակը 2021թ. նոյեմբերի 1-ի դրությամբ

Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2021թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ  տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 87.8 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.6 %-ով։ 

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 38.7 %-ը  կամ  34.0 հազ. մարդ՝ նախորդ տարվա 33,2 հազ. մարդու փոխարեն:

 

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ  մարզերի   2020-2021թթ.-ին

 

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 66.7 %-ը, կամ 58.6 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է  2.0 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,1 %-ը, կամ 37.5 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.4%-ը կամ 10.8 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.3%  կամ 2.5 հազ. մարդ:
             
Գծապատկեր 2.  Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և ՀՀ մարզերի

ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված են 24.9 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 34,6%:
Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 13.1%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.0%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 4.9%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.5 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.5 %-ը: 
Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝  հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝  կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման,  տրանսպորտային միջոցների,  թեթև արդյունաբերության  որոկավորում ունեցող մասնագետները: 
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 65.0 % -ը:
Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 27.1 %-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 47.1 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 25.8%-ը։
Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում  16-29 տարեկանները կազմում են 18.4%,   30-44 տարեկանները` 42.0%, 45-54 տարեկանները` 20.5 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.1%:
Գործազուրկների 95.2 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի


2021թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ ՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 56.0 հազ. աշխատանք փնտրող՝  աշխատանքի և զբաղվածության  օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման  և այլ հարցերով:
Տարածքային կենտրոնները համագործակցել են 21.2 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 7283  չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 268-ը՝ նոր ստեղծված աշխատատեղ են: 
Աշխատանքի է տեղավորվել 8130 աշխատանք փնտրող  /5564-ը՝ կին, 2346-ը՝ երիտասարդ, 142–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից 1050-ը՝ զբաղվածության ծրագրերի միջոցով, իսկ 1557-ը՝ ուղեգրերի միջոցով: 
Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակը ըստ ՀՀ  մարզերի.

Տարեսկզբից տարբեր պատճառներով կասեցվել է 2451 և դադարեցվել՝ 14178 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 1.0 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 25.7 %-ի կարգավիճակը՝ զբաղվածության գործակալության հրավերով  հարմար աշխատանքի տեղավորման  կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն  ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 55.1 %-ը աշխատանքի տեղավորման և 18.2 %-ը այլ  պատճառներով:  

  Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է մեծածախ և մանրածախ առևտրի ավտոմեքենաների  և մոտոցիկլների նորոգման՝ 19.0%, արդյունաբերության՝ 16.4%, սպասարկման այլ ծառայությունների՝ 18.5%, կրթության՝ 9.7% և 36.4 %-ը այլ ոլորտներում:

Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի  թվաքանակում մեծ թիվ են կազմել.

  • Բարձր որակավորման՝ առողջապահության բնագավառի մասնագետները, դասավանդողներ, մասամբ նաև ճարտարապետները, ճարտարագետները և հարակից մասնագետները, 
  • Միջին որակավորման՝  միջին բժշկական անձնակազմի աշխատողները (օժանդակ անձնակազմ), ֆինանսների և առևտրի, արվեստի, զվարճությունների մասնագետները,
  • Նախնական որակավորման՝ օպերատորները, գանձապահները և հարակից զբաղմունքների աշխատողները, խանութների  վաճառողները և  ապրանքների ցուցադրողները, այլ, անհատական ծառայություններ մատուցող աշխատողները, սննդի արդյունաբերության, շինարարության և այլ որակավորված բանվորները:   
  • Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի  24.3 %-ը:

 

2021թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ զբաղվածության  ծրագրերը.

1.«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ,այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 402 շահառու, 222-ը` կին, 52 հաշմանդամություն ունեցող անձ, 50-ը՝ երիտասարդ, 369-ը` գյուղաբնակ:

2. «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած» ծրագիրը, որում ընդգրկվել է 487 շահառու:

3. «Ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ      ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրը, որի արդյունքում գործատուի մոտ մասնագիտական պրակտիկա է անցել 314 շահառու, նրանցից` 268-ը` կին , 285-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ են, 5 հաշմանդամություն ունեցող անձ  81-ը՝ գյուղաբնակ:

4. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում»  ծրագիրը, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 285 շահառու: Նրանցից  241-ը՝ կանայք են, 93-ը՝ երիտասարդ, 3 հաշմանդամություն ունեցող անձ  64-ը՝ գյուղաբնակ:

5. «Աշխատաշուկայում անմրցունակ ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է տեղավորվել 23 շահառու,12-ը՝ կին, 7-ը՝ երիտասարդ, 7-ը՝ գյուղաբնակ:

6. «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է վերադարձել 537 շահառու,որից 536-ը կին, նրանցից 192-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ է, 1 հաշմանդամություն ունեցող անձ :

7. «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագիրը որում ընդգրկվել է 977շահառու, որոնցից 277-ը՝ կանաք են, 51-ը՝ երիտասարդ է, 112-ը՝ հաշմանդամ:

8. «Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող  մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագիրը որում ընդգրկվել է 61 շահառու, 17-ը՝ երիտասարդ :

Զբաղվածության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի հանրապետության գործազուրկ քաղաքացիների համար կազմակերպվում են հետևյալ 2 ծրագրերը.

 «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ վարձատրվող հասարակակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագիրը, որը մեկնարկեց սեպտեմբերի 1-ի դրությամբ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջնում, Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի , Վայքի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում ,Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում և Դիլիջան քաղաքում: Արդյունքում 82 շահառու ընդգրկվեց կազմակերպված աշխատանքներում: 

«Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության  գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 387 շահառու: 

Բացի վերը նշված 2 ծրագրից, UNDP կազմակերպության  ֆինանսավորմամբ, «Հայ առաջադեմ երիտասարդներ» ՀԿ-ի կողմից, համաձայն զբաղվածության պետական գործակալության և վերջինիս հետ կնքված փոխըմբռնման հուշագրի,  Արցախի թվով 70 քաղաքացու համար, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում կազմակերպվեց «Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության  տրամադրման»  ծրագիրը: Այս ծրագրի միջոցով վերջիններս ձեռք բերեցին  վարսահարդարի, հրուշակագործի, մատնահարդարի, վաճառողի և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող այլ մասնագիտություններ, իսկ մասնագիտություն ունեցողները՝ աշխատանքային փորձ: 

Վերոնշյալ կազմակերպության աջակցությամբ 01.10.2021թ. իրանանացվել է «Սահմանամերձ համայնքների դիմակայության հզորացում» ծրագիրը, որում ընդգրկվել են Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 67 գործազուրկ քաղաքացիներ: