Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատաշուկայի իրավիճակը 2021թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ

Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2021թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ  տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 89.1 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.6 %-ով։ 

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 38.3 %-ը  կամ  34.2 հազ. մարդ՝ նախորդ տարվա 33,3 հազ. մարդու փոխարեն:

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ  մարզերի  2020-2021թթ.-ին

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 66.8 %-ը, կամ 59.5 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է  1.1 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,3 %-ը, կամ 38.3 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.7%-ը կամ 11.1 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.3%  կամ 2.6 հազ. մարդ:
Գծապատկեր 2.  Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և ՀՀ մարզերի
ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված են 25.3 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 34,5%:
Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 13.3%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.1%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.1%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.0 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.5 %-ը: 
Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝  հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝  կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման,  տրանսպորտային միջոցների,  թեթև արդյունաբերության  որոկավորում ունեցող մասնագետները: 
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 64.6 % -ը:
Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 26.9 %-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 47.3 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 25.8%-ը։
Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում  16-29 տարեկանները կազմում են 18.7%,   30-44 տարեկանները` 41.9%, 45-54 տարեկանները` 20.4 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.0%:
 Գործազուրկների 95.2 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով
2021թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 49.5 հազ. աշխատանք փնտրող՝  աշխատանքի և զբաղվածության  օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման  և այլ հարցերով:
Տարածքային կենտրոնները համագործակցել են 21.0 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է  6380  չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 218-ը՝ նոր ստեղծված աշխատատեղ են: 
Աշխատանքի է տեղավորվել 7013 աշխատանք փնտրող  /4765-ը՝ կին, 2037-ը՝ երիտասարդ, 112–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից 894-ը՝ զբաղվածության ծրագրերի միջոցով, իսկ 1304-ը՝ ուղեգրերի միջոցով: 
Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակը ըստ ՀՀ  մարզերի
Տարեսկզբից տարբեր պատճառներով կասեցվել է 2138 և դադարեցվել՝ 12102 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 0.8 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 24.1 %-ի կարգավիճակը՝ զբաղվածության գործակալության հրավերով  հարմար աշխատանքի տեղավորման  կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն  ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 55.7 %-ը աշխատանքի տեղավորման և 19.4 %-ը այլ  պատճառներով:  
Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է մեծածախ և մանրածախ առևտրի ավտոմեքենաների  և մոտոցիկլների նորոգման՝ 18.8%, արդյունաբերության՝ 16.6%, սպասարկման այլ ծառայությունների՝ 18.9%, կրթության՝ 9.3% և 36.4 %-ը այլ ոլորտներում:
Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի  թվաքանակում մեծ թիվ են կազմել.
  • Բարձր որակավորման՝ առողջապահության բնագավառի մասնագետները, դասավանդողներ, մասամբ նաև ճարտարապետները, ճարտարագետները և հարակից մասնագետները, 
  •  Միջին որակավորման՝  միջին բժշկական անձնակազմի աշխատողները (օժանդակ անձնակազմ), ֆինանսների և առևտրի, արվեստի, զվարճությունների մասնագետները,
  •  Նախնական որակավորման՝ օպերատորները, գանձապահները և հարակից զբաղմունքների աշխատողները, խանութների  վաճառողները և  ապրանքների ցուցադրողները, այլ, անհատական ծառայություններ մատուցող աշխատողները, սննդի արդյունաբերության, շինարարության և այլ որակավորված բանվորները:   
  •  Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի  26.8 %-ը:
2021թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ զբաղվածության  ծրագրերը.
1.«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ,այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 344 շահառու, 185-ը` կին, 44 հաշմանդամություն ունեցող անձ, 45-ը՝ երիտասարդ, 315-ը` գյուղաբնակ,
2. «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած» ծրագիրը, որում ընդգրկվել է 359 շահառու,
3. «Ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ      ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրը, որի արդյունքում գործատուի մոտ մասնագիտական պրակտիկա է անցել 270 շահառու, նրանցից` 229-ը` կին , 245-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ  են, 4 հաշմանդամություն ունեցող անձ  74-ը՝ գյուղաբնակ,
4. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում»  ծրագիրը, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 241 շահառու: Նրանցից  204-ը՝ կանայք են, 81-ը՝ երիտասարդ, 2 հաշմանդամություն ունեցող անձ  55-ը՝ գյուղաբնակ,
5. «Աշխատաշուկայում անմրցունակ ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է տեղավորվել 14 շահառու,9-ը՝ կին, 5-ը՝ երիտասարդ, 5-ը՝ գյուղաբնակ,
6. «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է վերադարձել 505 շահառու,որից 504-ը կին, նրանցից 183-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ է, 1 հաշմանդամություն ունեցող անձ,
7. «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագիրը որում ընդգրկվել է 971 շահառու, որոնցից 275-ը՝ կանաք են, 51-ը՝ երիտասարդ է, 110-ը՝ հաշմանդամ,
Բացի վերը նշված ծրագրերից, այս տարի զբաղվածության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված եվ փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի հանրապետության գործազուրկ քաղաքացիների համար կազմակերպվում են հետևյալ 2 ծրագրերը,
8. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ վարձատրվող հասարակակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագիրը, որը մեկնարկեց սեպտեմբերի 1-ի դրությամբ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջնում, Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի , Վայքի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում ,Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում և Դիլիջան քաղաքում: Արդյունքում 78 շահառու ընդգրկվեց կազմակերպված աշխատանքներում,
9. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության  գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 387 շահառու: 
Բացի վերը նշված 2 ծրագրից, UNDP կազմակերպության  ֆինանսավորմամբ, «Հայ առաջադեմ երիտասարդներ» ՀԿ-ի կողմից, համաձայն զբաղվածության պետական գործակալության և վերջինիս հետ կնքված փոխըմբռնման հուշագրի,  Արցախի թվով 70 քաղաքացու համար, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում կազմակերպվեց «Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության  տրամադրման»  ծրագիրը: Այս ծրագրի միջոցով վերջիններս ձեռք բերեցին  վարսահարդարի, հրուշակագործի, մատնահարդարի, վաճառողի և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող այլ մասնագիտություններ, իսկ մասնագիտություն ունեցողները՝ աշխատանքային փորձ: