Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Հարգելի աշխատանք փնտրողներ, գործատուներ տեղեկացվում է, որ  ս.թ. հուլիսի 1-ից գործում է ԵԱՏՄ «Աշխատանք առանց սահմանների» աշխատանքի որոնման հարթակը: 

Որոնողական համակարգը ապահովում է  հասանելիությունը  միության անդամ պետություններում(Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանարապետություն,Ղրղզստանի Հանրապետություն)  թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների մասին տեղեկատվությունը: 

Տվյալները «Աշխատանք առանց սահմանների» աշխատանքի որոնման համակագին փոխանցելու նպատակով անհրաժեշտ է հաշվառված լինել Ձեր բնակության վայրը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների զբաղվածության ոլորտի գործառույթները իրականացնող «Գործ» տեղեկատվական համակարգում և տալ համաձայնություն, որից հետո անհրաժշտ է գրանցվել https://workforall.am/ պաշտոնական կայք էջում:

Արդյունքում աշխատանք փնտրողներն և գործատուները, հնարավորություն կունենան ընտրել  մեկ կամ մի քանի երկիր, որի տարածքում կարող են փնտրել աշխատանք կամ աշխատող: