Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատաշուկայի իրավիճակը 2020թ. հունիսի 1-ի դրությամբ

Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2021թ.-ի հունիսի 1-ի դրությամբ  տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 90.4 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.9 %-ով։ 

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 37.9 %-ը  կամ  34.2 հազ. մարդ՝ նախորդ տարվա 32,3 հազ. մարդու փոխարեն:

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ  մարզերի                   2020-2021թթ.-ին

 

 

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 68.6 %-ը, կամ 62.0 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է  1.4 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,9 %-ը, կամ 40.2 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.7%-ը կամ 11.6 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 3.9%  կամ 2.4 հազ. մարդ:

Գծապատկեր 2.  Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և ՀՀ մարզերի

ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված են 26.2 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 35,3%:

Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 13.3%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.2%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.4%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.7 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.4 %-ը: 

Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝  հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝  կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման,  տրանսպորտային միջոցների,  թեթև արդյունաբերության  որոկավորում ունեցող մասնագետները: 

Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 64.2 % -ը:

Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 26.1%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 48.7 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 25.2%-ը։

Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում  16-29 տարեկանները կազմում են 18.7%,   30-44 տարեկանները` 41.7%, 45-54 տարեկանները` 20.4 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.2%:

Գործազուրկների 94.8 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:

Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով

2021թ.-ի հունիսի 1-ի դրությամբ ՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 24.6 հազ. աշխատանք փնտրող՝  աշխատանքի և զբաղվածության  օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման  և այլ հարցերով:

Տարածքային կենտրոնները համագործակցել են 20.3 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է  3191  չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 78-ը՝ նոր ստեղծված աշխատատեղ են: 

Աշխատանքի է տեղավորվել 3467 աշխատանք փնտրող  /2295-ը՝ կին, 106-ը՝ երիտասարդ, 44–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից 364-ը՝ զբաղվածության ծրագրերի միջոցով, իսկ 543-ը՝ ուղեգրերի միջոցով: 

Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակը ըստ ՀՀ  մարզերի.

 

 

Տարեսկզբից տարբեր պատճառներով կասեցվել է 830 և դադարեցվել՝ 5545 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 0.4 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 15.6 %-ի կարգավիճակը՝ զբաղվածության գործակալության հրավերով  հարմար աշխատանքի տեղավորման  կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն  ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 60.2 %-ը աշխատանքի տեղավորման և 23.8 %-ը այլ  պատճառներով:  

Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է մեծածախ և մանրածախ առևտրի ավտոմեքենաների  և մոտոցիկլների նորոգման՝ 19.5%, արդյունաբերության՝ 17.9 %, սպասարկման այլ ծառայությունների՝ 17.7%, կրթության՝ 10.2% և 34.7 %-ը այլ ոլորտներում:

Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի  թվաքանակում մեծ թիվ են կազմել.

1. Բարձր որակավորման՝ առողջապահության բնագավառի մասնագետները, դասավանդողներ, մասամբ նաև ճարտարապետները, ճարտարագետները և հարակից մասնագետները, 

2. Միջին որակավորման՝  միջին բժշկական անձնակազմի աշխատողները (օժանդակ անձնակազմ), ֆինանսների և առևտրի, արվեստի, զվարճությունների մասնագետները,

3. Նախնական որակավորման՝ օպերատորները, գանձապահները և հարակից զբաղմունքների աշխատողները, խանութների  վաճառողները և  ապրանքների ցուցադրողները, այլ, անհատական ծառայություններ մատուցող աշխատողները, սննդի արդյունաբերության, շինարարության և այլ որակավորված բանվորները:   

4. Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի              24.2 %-ը:

2021թ.-ի հունիսի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ զբաղվածության  ծրագրերը.

1.«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ,այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 111 շահառու, 51-ը` կին, 14 հաշմանդամություն ունեցող անձ, 13-ը՝ երիտասարդ, 99-ը` գյուղաբնակ:

2. «Ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ      ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրը, որի արդյունքում գործատուի մոտ մասնագիտական պրակտիկա է անցել 130 շահառու, նրանցից` 112-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ  են, 3 հաշմանդամություն ունեցող անձ  33-ը՝ գյուղաբնակ:

3. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում»  ծրագիրը, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 97 շահառու: Նրանցից  84-ը՝ կանայք են, 38-ը՝ երիտասարդ, 2 հաշմանդամություն ունեցող անձ  22-ը՝ գյուղաբնակ:

4. «Աշխատաշուկայում անմրցունակ ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է տեղավորվել 7 շահառու, 3-ը՝ կին, 2-ը՝ երիտասարդ, 3-ը՝ գյուղաբնակ:

5. «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է վերադարձել 256 կին շահառու, նրանցից 102-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ է:

Բացի վերը նշված ծրագրերից, այս տարի զբաղվածության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված եվ փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի հանրապետության գործազուրկ քաղաքացիների համար կազմակերպվում են հետևյալ 2 ծրագրերը.

6. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ վարձատրվող հասարակակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագիրը, որը մեկնարկեց հունիսի 1-ի դրությամբ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջնում, Սյունիքի մարզի               Գորիսի տարածաշրջանում, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում և Ջերմուկ քաղաքում ,Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածքշրջանում և Դիլիջան քաղաքում: Արդյունքում 50 շահառու ընդգրկվեց կազմակերպված աշխատանքներում: 

7. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության  գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 150 շահառու: 

8. «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագիրը որում ընդգրկվել է 448 շահառու, որոնցից 111-ը՝ կանաք են, 8-ը՝ երիտասարդ է, 52-ը՝ հաշմանդամ:

Բացի վերը նշված 2 ծրագրից, UNDP կազմակերպության  ֆինանսավորմամբ, «Հայ առաջադեմ երիտասարդներ» ՀԿ-ի կողմից, համաձայն զբաղվածության պետական գործակալության և վերջինիս հետ կնքված փոխըմբռնման հուշագրի,  Արցախի թվով 70 քաղաքացու համար, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում կազմակերպվեց «Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության  տրամադրման»  ծրագիրը: Այս ծրագրի միջոցով վերջիններս ձեռք բերեցին  վարսահարդարի, հրուշակագործի, մատնահարդարի, վաճառողի և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող այլ մասնագիտություններ, իսկ մասնագիտություն ունեցողները՝ աշխատանքային փորձ: 

Ընդհանուր առմամբ 2021թ–ին զբաղվածության տարածքային կենտրոններ են դիմել և հաշվառվել շուրջ 2180 ՀՀ-ում գտնվող Արցախի հանրապետության քաղաքացի, որոնցից 1385-ին տրվել է գործազուրկի կարգավիճակ: