Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատաշուկայի իրավիճակը 2021թ. մայիսի 1-ի դրությամբ

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2021թ.-ի մայիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 90,4 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.0 %-ով։ 

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 37.6 %-ը  կամ  34.0 հազ. մարդ՝ նախորդ տարվա 31.8 հազ. մարդու փոխարեն:

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ  մարզերի                   2020-2021թթ.-ին

 

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 69.1 %-ը, կամ 62.4 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է  2.9 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64.7 %-ը, կամ 40.4 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.5%-ը կամ 11.6 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 3.9%  կամ 2.5 հազ. մարդ:

 Գծապատկեր 2.  Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և ՀՀ մարզերի

Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված են 26.3 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 35,4%:
Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 13.3%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.1%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.4%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.8 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.4 %-ը: 
 Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝  հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝  կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման,  տրանսպորտային միջոցների,  թեթև արդյունաբերության  որոկավորում ունեցող մասնագետները: 
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 64.3 % -ը:
Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 25.9%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 47.9%-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 26.2 %-ը։
Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում  16-29 տարեկանները կազմում են 18.5%,   30-44 տարեկանները` 41.8%, 45-54 տարեկանները` 20.5 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.2%:
Գործազուրկների 94.5 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով

2021թ.-ի մայիսի 1-ի դրությամբ ԶՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 20.1 հազ. աշխատանք փնտրող՝  աշխատանքի և զբաղվածության  օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման  և այլ հարցերով:
    Մայիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 20.2 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է  2518  չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 48-ը՝ նոր ստեղծված աշխատատեղ են: 
Նույն ժամանակահատվածում աշխատանքի է տեղավորվել 2688 աշխատանք փնտրող  /1790-ը՝ կին, 803-ը՝ երիտասարդ, 34–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից 325-ը՝ զբաղվածության ծրագրերի միջոցով, իսկ 465-ը՝ ուղեգրերի միջոցով: 


Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակը ըստ ՀՀ  մարզերի.
Տարեսկզբից տարբեր պատճառներով կասեցվել է 511 և դադարեցվել՝ 4437 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 0.4 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 16.6 %-ի կարգավիճակը՝ զբաղվածության գործակալության հրավերով  հարմար աշխատանքի տեղավորման  կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն  ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 58.1 %-ը աշխատանքի տեղավորման և 24.9 %-ը այլ  պատճառներով:  
  Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների  և մոտոցիկլների նորոգման՝ 18.9%, արդյունաբերության՝ 17.5 %, սպասարկման այլ ծառայությունների՝ 17.2%, կրթության՝ 11.0% և 35.4 %-ը այլ ոլորտներում:
  Գործատուների կողմից ապրիլ ամսվա ընթացքում ներկայացված թափուր աշխատատեղերի  թվաքանակում մեծ թիվ են կազմել. 
1. Բարձր որակավորման՝ առողջապահության բնագավառի մասնագետները, դասավանդողներ, մասամբ նաև ճարտարապետները, ճարտարագետները և հարակից մասնագետները, 
2. Միջին որակավորման՝  միջին բժշկական անձնակազմի աշխատողները (օժանդակ անձնակազմ), ֆինանսների և առևտրի, արվեստի, զվարճությունների մասնագետները,
3. Նախնական որակավորման՝ օպերատորները, գանձապահները և հարակից զբաղմունքների աշխատողները, խանութների  վաճառողները և  ապրանքների ցուցադրողները, այլ, անհատական ծառայություններ մատուցող աշխատողները, սննդի արդյունաբերության, շինարարության և այլ որակավորված բանվորները:   
4. Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի              23.8 %-ը:
2021թ.-ի մայիսի 1-ի  դրությամբ իրականացվել են հետևյալ զբաղվածության  ծրագրերը.
1. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 111 շահառու, 51-ը` կին, 11 հաշմանդամություն ունեցող անձ, 13-ը՝ երիտասարդ, 99-ը` գյուղաբնակ:
2. «Ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ      ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրը, որի արդյունքում գործատուի մոտ մասնագիտական պրակտիկա է անցել 111 շահառու, 93-ը կին նրանցից 94-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ են,  30-ը՝ գյուղաբնակ:
3. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում»  ծրագիրը, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 79 շահառու: Նրանցից  71-ը՝ կանայք են, 2 հաշմանդամություն ունեցող անձ 31-ը՝ երիտասարդ, 17-ը՝ գյուղաբնակ:
4. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է տեղավորվել 6 շահառու, 3-ը՝ կին, 1-ը՝ երիտասարդ, 2-ը՝ գյուղաբնակ:
5. «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է վերադարձել 179 կին շահառու, նրանցից 72-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ է:
6. «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագիրը, որի միջոցով ծրագրում ընդգրկվել են 193 շահառու, 48-ը՝ կին, 1-ը՝ երիտասարդ, 193-ը՝ գյուղաբնակ, 21 հաշմանդամ ունեցող անձ:
Բացի վերը նշված ծրագրերից, այս տարի զբաղվածության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված եվ փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի հանրապետության գործազուրկ քաղաքացիների համար կազմակերպվում են հետևյալ 2 ծրագրերը.
7. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ վարձատրվող հասարակակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագիրը, որը մեկնարկեց Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում ընդգրկվել է 15 շահառու, Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում 20 շահառու, Վայոց Ձորի Եղեգնաձորի տարածաշրջանում ընդգրկվել է 11 շահառու,  Տավուշի մարզի Նոյեմբերյնի տարածաշրջանում 4 շահառու և Դիլիջան քաղաքում 5 շահառու :
8. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության  գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 71 շահառու: 
Բացի վերը նշված 2 ծրագրից, UNDP կազմակերպության  ֆինանսավորմամբ, «Հայ առաջադեմ երիտասարդներ» ՀԿ-ի կողմից, համաձայն զբաղվածության պետական գործակալության և վերջինիս հետ կնքված փոխըմբռնման հուշագրի,  Արցախի թվով 70 քաղաքացու համար, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում կազմակերպվեց «Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության  տրամադրման»  ծրագիրը: Այս ծրագրի միջոցով վերջիններս ձեռք բերեցին  վարսահարդարի, հրուշակագործի, մատնահարդարի, վաճառողի և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող այլ մասնագիտություններ, իսկ մասնագիտություն ունեցողները՝ աշխատանքային փորձ: 
Ընդհանուր առմամբ 2021թ–ին զբաղվածության տարածքային կենտրոններ են դիմել և հաշվառվել շուրջ 2144 ՀՀ-ում գտնվող Արցախի հանրապետության քաղաքացի, որոնցից 1369-ին տրվել է գործազուրկի կարգավիճակ: