Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

2021 Հունվար

Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը

2021թ.  փետրվարի 1-ի   դրությամբ

 

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2021թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88,9 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.0 %-ով։ 

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 37.5 %-ը  կամ  33.4 հազ. մարդ՝ նախորդ տարվա 31,2 հազ. մարդու փոխարեն:

 

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ  մարզերի  2020-2021թթ.-ին

 

 

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 69.9 %-ը, կամ 62.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է  3.0 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,7 %-ը, կամ 40.2 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 19.1%-ը կամ 11.9 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 3.9%  կամ 2.4 հազ. մարդ:

             Գծապատկեր 2.  Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և ՀՀ մարզերի

 

 

Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված են 26.1 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 35,9%:

Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 13.3%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.2%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.4%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.6 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.5 %-ը: 

 Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝  ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական հումանիտար գիտություների, առողջապահության, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝  հումանիտար մասնագիտություններ և սոցիոլոգիա, կրթության, առողջապահության, տնտեսագիըություն և կառավարում, մետաղագործություն , մեքենաշինություն, տեխնոլոգիական մեքենաներ, սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ, էլեկտրոտեխնիկայի և սպասրկման: նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  արվեստ և դիզայն, էկոնոմիկայի և ղեկավարման, էներգետիկայի մեքենաշինական տեխնոլոգիաներ, առողջապահություն, ռադիոէլեկտրոնային տեխնիկա և հեռահաղորդակցություն, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, սպասարկման, տրանսպորտային միջոցներ,  թեթև արդյունաբերության, շինարարություն և կենցաղային տնտեսություն անձանց  թվաքանակը: 

 Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են 64.0 % -ը:

Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 25.7%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 49.1 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 25.2%-ը։

Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում  16-29 տարեկանները կազմում են 19.1%,   30-44 տարեկանները` 41.6%, 45-54 տարեկանները` 20.3 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.0%:

Գործազուրկների 94.5 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:

Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով

 

 

2021թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ ԶՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 4.4 հազ. աշխատանք փնտրող,  որոնցից աշխատանքի և զբաղվածության  օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման  և այլ հարցերով:

Տարեսկզբից զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 19.7 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է  590  չկրկնվող թափուր աշխատատեղ, դրանցից 17-ը նոր ստեղծված աշխատատեղ է, իսկ աշխատանքի է տեղավորվել 554 աշխատանք փնտրող  /353-ը՝ կին, 168-ը՝ երիտասարդ, 9–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից 33-ը՝ զբաղվածության ծրագրերի միջոցով, իսկ 65-ը՝ ուղեգրի միջոցով: 

 

 

Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակը ըստ ՀՀ  մարզերի.

 

 

Տարեսկզբից տարբեր պատճառներով կասեցվել է 6 և դադարեցվել՝ 1024 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 0.3 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 18.6 %-ի կարգավիճակը՝ զբաղվածության գործակալության հրավերով  հարմար աշխատանքի տեղավորման  կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն  ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 52.5 %-ը աշխատանքի տեղավորման և 28.6 %-ը այլ  պատճառներով:  

Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների  և մոտոցիկլների նորոգման՝ 24.2%, արդյունաբերության՝ 14.1 %, սպասարկման այլ ծառայությունների՝ 19.7%, կրթության՝ 9.7% և 32.3 %-ը այլ ոլորտներում:

Գործատուների կողմից ամսվա ընթացքում ներկայացված թափուր աշխատատեղերի  թվաքանակում մեծ թիվ են կազմում. 


  • Բարձր որակավորման՝ առողջապահության բնագավառի մասնագետները, դասավանդողներ, ճարտարապետներ, ճարտարագետներ և մասնագետներ հարակից:
  • Միջին որակավորման՝  միջին բժշկական անձնակազմի աշխատողները (օժանդակ անձնակազմ), առևտրական-առևտրային ծառայությունների գործակալները, համակարգչային սարքավորուների սպասարկման օժանդակ աշխատողները, ֆինանսների և առևտրի, արվեստի, զվարճությունների, դասավանդողներ,օպերատորներ, գանձապահներ, սպասարկման ոլորտի աշխատողներ, սպասարկողներ` տնային տնտեսության վարման ծառայություններ մատուցող, և աշխատողներ` հանրային սննդի կազմակերպությունների, անհատական ծառայություններ մատուցող, և աշխատողներ` հարակից զբաղմունքների, աշխատողներ` այլ, անհատական ծառայություններ մատուցող, վաճառողներ` խանութների, և ցուցադրողներ` ապրանքների:
  • Օպերատորներ` ստեղնային մեքենաների, և քարտուղարներ, գանձապահներ և աշխատողներ`հարակից զբաղմունքների, ծառայողներ` զբաղված հաճախորդների իրազեկմամբ, սպասարկողներ` տնային տնտեսության վարման ծառայություններ մատուցող, և աշխատողներ` հանրային սննդի կազմակերպությունների, անհատական ծառայություններ մատուցող, վաճառողներ` խանութների, և ցուցադրողներ` ապրանքների, բանվոր–հարդարողներ` շինարարական և շինվերանորոգման աշխատանքների, և մասնագետներ` հարակից զբաղմունքների, մեքենագետներ` սարքավորումների, փականագործ-հավաքողներ և փականագործ-նորոգողներ, փականագործ-հավաքողներ` էլեկտրական, էլեկտրամեխանիկական և ռադիոէլեկտրոնային սարքերի, բանվորներ` սննդի արդյունաբերության, փայտամշակման արդյունաբերության, մանածագործական արդյունաբերության, մորթեգործներ, կաշեգործներ և կոշկարներ: 
  • Օպերատորներ, ապարատավարներ և մեքենավարներ` մանածագործվածքի (տեքստիլի), կաշվի, մորթու վերամշակման և դրանցից իրերի արտադրության սարքավորումների, վարորդներ` ավտոմոտորանսպորտի
  •  Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի   20.5 %-ը:


2021թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ իրականացվել են զբաղվածության հետևյալ  ծրագրերը.


1. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 1 շահառու, 1-ը` երիտասարդ, 1-ը` գյուղաբնակ:

2. «Ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրը, որի արդյունքում գործատուի մոտ մասնագիտական պրակտիկա է անցել 6 շահառու, որոնցից  4-ը՝ կին, 6-ը` երիտասարդ և  2-ը՝ գյուղաբնակ:

3.  «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում»  ծրագիրը, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 17 շահառու, նրանցից  15-ը՝ կանայք են, 7-ը՝ երիտասարդ, 4-ը՝ գյուղաբնակ:

4. «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է վերադարձել  17 կին շահառու, որոնցից  7-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ է, 5-ը՝ գյուղաբնակ ունեցող անձ: