Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Փետրվար,2020թ.

      Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը       

2020թ.փետրվարի 1-ի  դրությամբ

 

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2020թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 85.4  հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.1 %-ով:

Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 36.6 %-ը կամ  31.2 հազ. մարդ՝ նախորդ տարվա 28.4 հազ. մարդու փոխարեն:

 Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ մարզերի 2019-2020թթ փետրվարի 1-ի դրությամբ

Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 72.9%-ը, կամ 62.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 3.7 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի  66.3 %-ը, կամ 41.2 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 20.2 %-ը կամ 12.6 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝  4.0%  կամ  2.5 հազ. մարդ: 
 Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և մարզերի
ԶՏԿ-ներում հաշվառված աշխատուժի նկարագիրը
Զբաղվածության տարածքային կենտորններում հաշվառված են 26.1 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողների, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 38.2%:
Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 13.3%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 18.1%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.5%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.0 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները ` 9.1 %-ը: 
Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում բարձրագույն կրթություն ունեցող՝  հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ առողջապահության, կրթության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման,  նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  էկոնոմիկայի և ղեկավարման,  սպասարկման, թեթև արդյունաբերության, անձանց  թվաքանակը: 
Ըստ գործազրկության տևողության 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 25.1%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 48.3 %:
Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվում  16-29 տարեկանները կազմում են 20.2%,        30-44 տարեկանները` 41.2 %, 45-54 տարեկանները` 20.3 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 18.3 %:
Գործազուրկների շուրջ 94.5 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի, տոկոսով 
2020թ. փետրվարի 1-ի դրությամբ ԶՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 11.7 հազ. աշխատանք փնտրող, որոնցից 23.3%-ը՝ աշխատանքի եւ զբաղվածության օրենսդրության, 13.4%-ը՝ մասնագիտական կողմնորոշման, 35.5 %-ը՝ զբաղվածության ծրագրերի, 5.7%-ը՝ աշխատանքի փոփոխման, 22.1%-ը՝ այլ հարցերով:
Տարեսկզբից զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 20.1 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 679 չկրկնվող թափուր աշխատատեղ, դրանցից  24-ը նոր ստեղծված աշխատատեղ է, իսկ աշխատանքի է տեղավորվել 370 աշխատանք փնտրող               /236-ը՝ կին, 109-ը՝ երիտասարդ, 12–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից 72-ը՝ զբաղվածության ծրագրերի միջոցով, իսկ 112-ը՝ ուղեգրով:
 Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակը ըստ մարզերի 
Տարեսկզբից տարբեր պատճառներով կասեցվել է 13 և դադարեցվել՝ 824 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 1.6 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու,47.6 %-ի կարգավիճակը՝ զբաղվածության գործակալության հրավերով  հարմար աշխատանքի տեղավորման  կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն  ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 33.5 %-ը աշխատանքի տեղավորման և 17.3 %-ը այլ      պատճառներով:  
Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է արդյունաբերության՝ 18.6%, մեծածախ և մանրածախ առևտրի,  ավտոմեքենաների  և մոտոցիկլների նորոգման՝ 11.9 %, կրթության՝ 13.8%, սպասարկման այլ ծառայությունների 15.1%  և 40.6 % այլ ոլորտներում:
 Գործատուների կողմից ամսվա ընթացքում ներկայացված թափուր աշխատատեղերի վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխատաշուկայում պահանջարկված են  
Բարձր որակավորման`  հիմնականում բժիշկները, դասավանդողները, ճարտարագետները, ճարտարապետները  և հարակից մասնագետները,
Միջին որակավորման՝ ֆինանսների և առևտրի բնագավառների  աշխատողները, առևտրական-առևտրային ծառայությունների գործակալները, շինարարության և անվտանգության (հրշեջ, տրանսպորտային միջոցների, արտադրական գործընթացների, արտադրանքի և արտադրության) տեսուչներ, միջին բժշկական անձնակազմի (օժանդակ) աշխատողները (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության), հատուկ կրթության դասավանդողները,  արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների համակարգչային սարքավորումների սպասարկման օժանդակ աշխատողներ,
Նախնական /արհեսագործական / մասնագիտական կրթությամբ՝ գանձապահները և հարակից զբաղմունքների աշխատողները, հաճախորդների իրազեկմամբ զբաղված ծառայողները, անհատական ծառայություններ մատուցող աշխատողները  և հարակից զբաղմունքների աշխատողները, տնային տնտեսության վարման ծառայություններ մատուցողները և  հանրային սննդի կազմակերպությունների աշխատողները, խանութների վաճառողները և ապրանքների ցուցադրողները, անհատական այլ ծառայություններ  մատուցող աշխատողները
 Բանվորական մասնագիտություն ունեցողները՝ շինարար – տեղակայողներ և մասնագետներ` հարակից զբաղմունքների, սննդի, մանածագործական արդյունաբերության բանվորները,  մորթեգործները, կաշեգործները և կոշկարները,  գործիքագործ - փականագործները, հաստոցավարները, կարգաբերողները և հարակից զբաղմունքների մասնագետները, մանածագործվածքի (տեքստիլի), կաշվի, մորթու վերամշակման և դրանցից իրերի արտադրության սարքավորումների օպերատորները, ապարատավարները և մեքենավարները:
Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմում են ընդհանուրի 29.9 %-ը:
2020 թ.փետրվարի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.  
1. «Գործազուրկներին այլ վայրում  աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում»  ծրագիրը, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 1 կին գործազուրկ: 
2. «Ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրը, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 11 երիտասարդ կին գործազուրկ, որոնցից 4-ը՝ գյուղաբնակ է:
3. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում»  ծրագիրը, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 22 շահառու: Նրանցից  21-ը՝ կանայք են, 6-ը՝ երիտասարդ,  10-ը՝ գյուղաբնակ:
4. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում»  ծրագիրը, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 2 շահառու: Նրանցից  1-ը՝ կին է, 1-ը՝ գյուղաբնակ:
5. «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի արդյունքում աշխատանքի է տեղավորվել  3 գործազուրկ,  որոնցից 2 –ը՝ կին է, 1-ը՝ հաշմանդամ, 2-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ,  1-ը՝  գյուղաբնակ:
6. «Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագիրը, որում ընդգրկվել է 2 շահառու: 
7. «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման»  ծրագիրը, որում ընդգրկվել է 33 շահառու, որոնցից  12-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ է, 6-ը՝ գյուղաբնակ: