Ի՞նչ է աշխատանքի ակումբը
Աշխատանքի ակումբը զբաղվածության աջակցման ծրագիր է` ուղղված աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելուն, որն իրականացվում է աշխատանք փնտրողին ակտիվացնելու ունակությունները զարգացնելու միջոցով:
Խնդիրները
Աջակցել աշխատանք փնտրողին
տրամադրել խորհրդատվություն և տեղեկատվություն,
- վերլուծել և իրատեսորեն գնահատել իրավիճակը, որում հայտնվել է,
- ձևավորել հստակ նպատակ,
- զարգացնել աշխատանքի որոնման ունակությունները և հմտությունները,
- բարձրացնել ինքնագնահատականը,
- սովորել գործատուին դիմելու ընթացակարգերը:
Աշխատանքի ակումբում Դուք կարող եք ստանալ
Խորհրդատվություն
- Գործազրկության և զբաղվածության պետական ծառայության կողմից տրվող սոցիալական երաշխիքների,
- մասնագիտական ընտրության և մասնագիտական ուսուցման ծրագրերի,
- ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու,
- մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ:
Տեղեկատվություն
- Տեղեկություններ աշխատաշուկայի զարգացումների,
- թափուր աշխատատեղերի,
- զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի,
- սոցիալական ծառայությունների հետ կապված տարբեր խնդիրների վերաբերյալ:
Մեր գործողություններն ուղղված են.
- մեկուսացման, միայնության և հուսալքության դեմ,
- կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց օգնելուն,
- ինքնավստահությունը վերագտնելուն և հասարակական կյանքում ակտիվ մասնակցություն ունենալուն,
- աշխատաշուկա վերադառնալուն:
Աշխատանքի ակումբում Դուք կգտնեք աջակցություն և քաջալերանք,
- խորհուրդներ Ձեզ հուզող տարբեր հարցերի շուրջ,
- տեղեկություններ և գաղափարներ` ուղղված աշխատանք գտնելուն,
- աշխատանք փնտրելու փորձ,
- ազատ ժամանցի այլընտրանքային առաջարկություններ:
Աշխատանքի ակումբում աշխատանք փնտրողների համար կարող են կազմակերպվել հանդիպումներ գործատուների, հասարակական
կազմակերպությունների, զբաղված անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ
ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների հետ:
Ձեր ակտիվ մասնակցությունն աշխատանքի ակումբին հաջողության հասնելու կարեւոր նախապայմանն է:
Որտե՞ղ են գործում աշխատանքի ակումբները
Հայաստանի Հանրապետությունում Աշխատանքի ակումբները գործում են հետևյալ բնակավայրերի զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում.
Երևանի Էրեբունու, Նուբարաշեն, Վանաձոր, Ալավերդի, Գյումրի, Հրազդան, Չարենցավան, Գավառ, Աբովյան, Դիլիջան, Բերդ, Իջևան, Գորիս
Այստեղ զբաղվածության կենտրոնների հմուտ մասնագետները Ձեզ կլսեն, կաջակցեն և կօգնեն կողմնորոշվել:
Աշխատանքի ակումբի կողմից մատուցվող բոլոր ծառայություններն ԱՆՎՃԱՐ են: