Աշխատանքի տոնավաճառի նպատակը.
Գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցման միջոցով՝ աշխատանք փնտրողի կայուն զբաղվածության և գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղի արդյունավետ համալրման ապահովումն է:
Ի՞նչ է աշխատանքի տոնավաճառը.
Աշխատանքի տոնավաճառը մեկօրյա միջոցառում է, որը հեշտացնում է գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպումը, և օգնում գործատուին գտնել աշխատող, իսկ աշխատանք փնտրողին` աշխատատեղ:
Գործակալությունը կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ելնելով աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունքներից:
Տոնավաճառի խնդիրն է հանրության լայն շրջանակներում տնտեսության զարգացող ոլորտների, նոր մասնագիտությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնելը, ինչպես նաև գործատուների աշխատուժի պահանջարկը լրացնելը:
Ի՞նչ կարող է տալ աշխատանքի տոնավաճառը գործատուին և աշխատանք փնտրողին.
գործատուին
աշխատանք փնտրողին
գործատուին և աշխատանք փնտրողին
Տոնավաճառը բաց է բոլոր աշխատանք փնտրողների համար:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել զբաղվածության տարածքային կենտրոններ: