Ծրագրի նպատակը` աջակցել ունկնդրին` ձեռք բերել աշխատաշուկայի պահանջներին համապատաuխան նոր կարողություններ ու հմտություններ՝ հարմար աշխատանքի տեղավորման, աշխատանքից ազատման ռիսկի նվազեցման և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում:
Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում և իրականացվում է.
Մասնագիտական ուսուցման ծրագրերում կարող են ընդգրկվել զբաղվածության կենտրոններում հաշվառված և մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած գործազուրկները, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձինք, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձինք:
Հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ուսուցումն իրականացվում է` հաշվի առնելով նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների (վերափորձաքննության բաժին) կողմից կազմված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:
Մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությունը չի կարող գերազանցել հինգ ամիսը, բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասնագիտական ուսուցման դասընթացների, որոնք իրականացվում են` հիմք ընդունելով անհատական ուսումնական պլանը:
Միևնույն անձը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսուցման մեկից ավելի դասընթացներում, եթե տվյալ դասընթացում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող չի եղել:
Մասնագիտական ուսուցման դասընթացները կազմակերպվում են անվճար:
Ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկներին տրվում է կրթաթոշակ` նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի չափով: