Զբաղվածության պետական գործակալությունը գործատուների կողմից ներկայացված աշխատուժի պահանջարկի լրացմանն ուղղված՝ իրականացնում է հետևյալ գործողությունները`
- տրամադրում է խորհրդատվություն՝ թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության տարածման ուղիների վերաբերյալ
- ստանում է թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն
- ամփոփում և տարածում է թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունը
- կազմակերպում է թափուր աշխատատեղերի տոնավաճառներ
- ընտրում է գործատուի ներկայացրած չափորոշիչներին համապատասխան թեկնածուներ
- համապատասխան աշխատատեղը ներկայացնում է ընտրված թեկնածուներին:
Գործատուները, ովքեր աշխատուժի հավաքագրման հարցում ակնկալում են Զբաղվածության պետական գործակալության աջակցությունը, ներկայացնում են հայտ առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ՝ նշելով յուրաքանչյուր աշխատատեղին ներկայացվող առանձնահատուկ պահանջները:
Գործատուները Զբաղվածության պետական գործակալությանը տեղեկացնում են նաև`
- լրացված կամ փակված աշխատատեղերի վերաբերյալ,
- աշխատավարձի փոխհատուցման ծրագրի շրջանակներում աշխատող անձանց վերաբերյալ,
- զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից գործուղված անձին առաջարկված աշխատատեղը մերժելու վերաբերյալ,
- գործատուի հետ նախապես կնքված պայմանագրի արդյունքում մասնագիտական ուսուցում անցած անձանց աշխատանքից ազատելու վերաբերյալ:
Ուշադրություն. Զբաղվածության պետական գործակալության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են: