Ինչպե՞ս փնտրել աշխատանք
Սիրելի՜ աշխատանք փնտրող, աշխատանք փնտրելը ևս աշխատանք է, այն էլ` դժվարին:
Ձեզ ենք Ներկայացնում մի քանի խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն Ձեզ՝ աշխատանք փնտրելու դժվարին գործում:
Եթե Դուք կորցրել եք Ձեր աշխատանքը, դա դեռ չի նշանակում, թե Դուք ոչ մեկին պետք չեք: Ուղղակի Դուք այս պահին չեք պատկերացնում, թե կրկին որտեղ կարող եք օգտագործել Ձեր մասնագիտական գիտելիքները, հմտությունները, անհատական որակները:
Հաջողությունը կրկին կժպտա Ձեզ, եթե կարողանաք կիրառել ստորև թվարկված հոգեբանական և տեխնիկական մի քանի պարզ հնարքներ:
Հոգեբանական
Տեխնիկական
Աշխատեք օգտագործել աշխատանք փնտրելու հնարավոր բոլոր մեթոդները
Նույնիսկ, եթե դժվարանում եք այս աշխատանքների ճանապարհին, հոգ չԷ, դիմե’ք և մասնակցե’ք զբաղվածության կենտրոններում գործող աշխատանքի ակումբների աշխատանքներին, որտեղ հմուտ մասնագետները կօգնեն և կաջակցեն.
Աշխատանքի ակումբները գործում են հետևյալ զբաղվածության կենտրոններում
Աշխատանքով դեպի աշխատանք:
Այստեղ զբաղվածության կենտրոնների հմուտ մասնագետները Ձեզ կլսեն, կաջակցեն և կօգնեն կողմնորոշվել:
Աշխատանքի ակումբի կողմից մատուցվող բոլոր ծառայություններն ԱՆՎՃԱՐ են: