Աշխատանք փնտրող անձանց և գործազուրկների իրավական երաշխիքները
1. Աշխատանք փնտրող անձինք իրավունք ունեն`
- Զբաղվածության պետական գործակալությունից ստանալ անվճար խորհրդատվություն,
- զբաղվածության պետական գործակալությունում գրանցված թափուր աշխատատեղերի վերաբերյալ անվճար տեղեկությունների ստացման,
- հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման անվճար միջնորդության,
- մասնագիտական կողմնորոշման,
- զբաղվածության պետական գործակալության պաշտոնատար անձանց գործողությունների և անգործության վերադասության կամ դատական կարգով բողոքարկման:
2. Գործազուրկներն իրավունք ունեն նաև`
- անվճար վերամասնագիտացման և որակավորման բարձրացման (մասնագիտական կրթություն և որակավորում ունեցողները), անվճար նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման (մասնագիտական կրթություն և որակավորում չունեցողները),
- ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մոտք գործող անձանց համար՝ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության,
- գործատու կողմից զբաղվածության կենտրն ներկայացված և առնվազն մեկ ամիս չլրացված թափուր աշխատատեղերի համալրման նպատակով այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցության,
- վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցության:
3. Հաշմանդամություն ունեցող գործազուրկն իրավունք ունի նաև.
- աշխատանքի տեղավորման՝ օրենքով սահմանված քվոտայի ապահովման շրջանակներում
- աշխատանքի տեղավորման դեպքում՝ աշխատատեղի հարմարեցման աջակցության՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
4. Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրողն իրավունք ունի ընդգրկվելու ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրում:
Աշխատանք փնտրող անձին տրամադրվող զբաղվածության ծառայություններն անվճար են: