Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Ստեղծման ժամանակագրությունը

1992թ. հունվարի 27-ին ՀՀ կառավարության N 55 որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կազմում ստեղծվեց Զբաղվածության պետական ծառայությունը:

1997թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության թիվ 379 որոշմամբ Զբաղվածության պետական ծառայության ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կազմում ստեղծվեց Աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայությունը:

2002թ. մարտի 6-ին ՀՀ կառավարության N 200-Ն որոշմամբ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ենթակայության զբաղվածության հանրապետական ծառայությունը և նրա մարզային ու տարածքային կենտրոնները վերակազմավորվեցին ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կազմում գործող «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2006թ. մարտի 9-ի ՀՀ կառավարության N 301-Ն որոշմամբ «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալությունը վերանվանվեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության: Գործակալության կառուցվածքում առանձնացվեցին մարզային կենտրոններ:

2014թ. մայիսի 29-ի ՀՀ Կառավարության N 578-Ն որոշմամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը վերանվանվեց Զբաղվածության պետական գործակալության: Գործակալության կառուցվածքում տեղի ունեցան փոփոխություններ և լրացումներ՝ վերանվանվեցին կառուցվածքային ստորաբաժանումները և ստեղծվեց նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ աշխատանքային միգրացիայի բաժին, գործակալության կառուցվածքում գործող զբաղվածության մարզային կենտրոնները վերակազմավորման ձևով համապատասխանաբար վերակազմակերպվեցին տարածքային կենտրոնների: