Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Համաձայնեցման կոմիտեներ

Բնակչության զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերի մշակման և իրականացման հարցերում համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ ձևավորվում են հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեներ:
Հանրապետական համաձայնեցման կոմիտեի կազմում հավասար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեստակցական միությունների, գործատուների միությունների, գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ինչպես նաև զբաղվածության պետական գործակալության ներկայացուցիչները:
Տարածքային համաձայնեցման կոմիտեի կազմում հավասար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեստակցական միությունների, հասարակական կազմակերպությունների, գործատուների միությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև զբաղվածության պետական գործակալության ներկայացուցիչները:
Հանրապետությունում գործում են 51 տարածքային և 1 հանրապետական համաձայնեցման կոմիտեներ: