Սիրելի' հաճախորդ,
Զբաղվածության պետական գործակալությունն իր ծառայություններն է առաջարկում աշխատանք փնտրողներին և գործատուներին:
Մեր ծառայությունները բոլոր հաճախորդների համար անվճար են:
Մեր խնդիրը Ձեր պահանջներին համապատասխան բարձրորակ ծառայությունների մատուցման ապահովումն է:
Ձեր վերաբերմունքը և մասնակցությունը մեր ամենօրյա աշխատանքին ողջունելի է:
Գործատուների համար.
- Աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում
- գործատուի պահանջարկին համապատասխան մասնագետների առաջարկ
- աշխատանքի տոնավաճառի կազմակերպում
- բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում:
Աշխատանք փնտրողների համար.
- Խորհրդատվություն աշխատանք գտնելու հետ կապված հարցերի շուրջ
- տեղեկատվության տրամադրում թափուր աշխատատեղերի և զբաղվածության ծրագրերի վերաբերյալ
- միջնորդություն գործատուի մոտ աշխատանք փնտրելիս
- աջակցություն մասնագիտական կողմնորոշման և վերամասնագիտացման հարցում
- աջակցություն ձեռնարկատիրական գործունեության նախաձեռնության պարագայում
- ընդգրկում զբաղվածության ծրագրերում
- աշխատանքի տոնավաճառի կազմակերպում
- աշխատանքի ակումբի կազմակերպում:
Մեր կողմից ծառայությունները մատուցվում են բոլոր դիմողներին հավասարապես.
- Անկախ ազգությունից
- ռասսայից
- սեռից
- տարիքից
- լեզվից
- դավանանքից
- քաղաքական կամ այլ հայացքներից
- սոցիալական ծագումից
- գույքային կամ այլ դրությունից:
Ձեզ կտրամադրվի
- Հստակ, ամբողջական տեղեկատվություն և խորհրդատվություն:
Կապահովվի
- Ձեր ազատ տեղաշարժի (ներքին եւ արտաքին) իրավունքը
- սիրալիր, քաղաքավարի, համբերատար, անկեղծ, պատասխանատու վերաբերմունք
- Ձեր անձին վերաբերվող տվյալների գաղտնիությունը:
Ձեր վերաբերմունքը և մասնակցությունը մեր ամենօրյա աշխատանքին ողջունելի է:
Մեզ կարող եք դիմել`