Միասնական սոցիալական ծառայության կազմում գործում է 49 տարածքային կենտրոն, որից 7-ը Երևանում, մյուսները հանրապետության մարզերում:
Տարածքային կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունները.
1. Աշխատանք փնտրողներին`
- խորհրդատվության տրամադրում
- հաշվառում
- կարիքների գնահատում
- տեղեկատվության տրամադրում
- թափուր աշխատատեղերի
- զբաղվածության ծրագրերի վերաբերյալ
- աշխատանքի տեղավորման միջնորդություն
- մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն
- զբաղվածության ծրագրերում ներգրավում
2. Գործատուներին`
- տեղեկատվության տրամադրում
- աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսումների
- զբաղվածության ծրագրերի
- որակավորման (վերամասնագիտացման) դասընթացներ անցած աշխատուժի վերաբերյալ
- թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության տարածում աշխատանք փնտրողների շրջանում
- թափուր աշխատատեղերին համապատասխան աշխատուժի առաջարկի ապահովում
- մասնակցության ապահովում
- մասնագիտական ուսուցման կարիքների ձևավորման գործընթացում
- բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում
- խորհրդատվության տրամադրում
- զբաղվածության օրենսդրության
- զանգվածային ազատումների վերաբերյալ:
- աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում՝ պետական աջակցության տրամադրում: