Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Մեր մասին

Զբաղվածության պետական գործակալությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որի խնդիրը զբաղվածության կարգավորման պետական քաղաքականության իրականացումն է:

Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի, գործակալության կանոնադրության և օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի շրջանակներում:

Գործակալության նպատակներն են.

  • աշխատանք փնտրող անձի կայուն զբաղվածության ապահովմանը միտված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ապահովումը,
  • աշխատուժի պահանջարկի բավարարման և առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման ապահովումը:
Հիմնական գործառույթները.
  • աշխատանք փնտրող անձանց` զբաղվածության մասին ՀՀ oրենuդրության, զբաղվածության պետական ծրագրերի և մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ, խորհրդատվության տրամադրում և հաշվառում,
  • աջակցություն աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորման, իսկ գործատուներին՝ անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող անձանցով ապահովելու հարցում,
  • գործատուներին զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության տրամադրում,
  • զբաղվածության պետական ծրագրերի իրականացում,
  • աշխատաշուկայում անմրցունակ խմբերին ուղղված զբաղվածության ծրագրերի իրականացում,
  • աշխատաշուկայի ընթացիկ վիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդե-ցության գնահատում և կանխատեսում: