Ծրագրի նպատակը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունների մեծացումն է՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով:
Ծրագրի շահառուներն են՝ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձինք, ովքեր մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի՝ ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով շահառուին՝ մինչև 2 տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50% չափով, բայց ոչ ավելի, քան ՀՀ օրենքի սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
Եթե շահառուների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված անձանց թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է հետևյալ անձանց.
Վերը նշված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված անձանց: