Զբաղվածության կարգավորման 2018թ. պետական ծրագրի շրջանակներում ներդրվել է նոր ծրագիր աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող մայրերի համար:
ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող այս ծրագրի նպատակն է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող մայրերի համար ապահովել կայուն զբաղվածության նոր հնարավորություններ՝ աշխատանքի վայրում աշխատանքային ունակությունների ու կարողությունների ուսուցանման ճանապարհով:
Ծրագրում կարող են ընդգրկվել ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի զբաղվածության պետական գրասենյակի տարածքային կենտրոններում հաշվառված` աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող մայրերը:
Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է աշխատաշուկայում անմրցունակ անձին, ով.
Եթե ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անմրցունակ անձանց թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառվածներին՝ ըստ հաշվառման հերթականության:
Ծրագրի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում վճարվում է.
Ծրագրի տևողությունը մինչև վեց ամիս է:
Անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ ծրագրում կարող է ընդգրկվել ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո: